Լրագրողական էթիկայի և անվտանգության պահպանման 10 հիմնարար սկզբունքներ թրաֆիքինգի ենթարկված կանանց հետ հարցազրույց վարելիս

ByAAVR

Լրագրողական էթիկայի և անվտանգության պահպանման 10 հիմնարար սկզբունքներ թրաֆիքինգի ենթարկված կանանց հետ հարցազրույց վարելիս

“Աուդիո Վիզուալ լրագրողների ասոցիացիա” ՀԿ-ն շարունակելով իր աշխատանքը թրաֆիքինքի դեմ պայքարի տեղեկատվական հարթակի (պլատֆորմի) զարգացման և կայացման շրջանակներում, ներկայացնում է լրագրողական էթիկայի և անվտանգության պահպանման 10 հիմնարար սկզբունքները թրաֆիքինգի ենթարկված կանանց հետ հարցազրույց վարելիս:

Սկզբունքները ներկայացված են ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաջարկների:

1. Մի՛ վնասեք

Յուրաքանչյուր իրավիճակում կնոջը վերաբերվեք այնպես, կարծես թե կարող եք անուղղելի վնաս հասցնել նրան, միչև չհամոզվեք հակառակում: Մի անցկացրեք այնպիսի հարցազրույցներ, որոնք կարող են վատացնել կնոջ իրավիճակը մոտ կամ հեռու ապագայում:

2. Իմացե՛ք ձեր խնդիրը և ճիշտ գնահատեք ռիսկերը

Մինչ հարցազրույց անցկացնելը, պարզեք, թե ինչ ռիսկերի հետ է կապված թրաֆիքինգը և առանձին վերցրած կնոջ դեպքը:

3. Պատրաստե՛ք տեղեկատվություն օգնություն տրամադրող կազմակերպությունների մասին. մի՛ տվեք անիրագործելի խոստումներ

Պատրաստ եղեք տրամադրել տեղեկատվություն կնոջ մայրենի լեզվով և բարբառով (եթե դա այլ լեզու է), համապատասխան իրավաբանական, բժշկական ծառայությունների, ապաստարանների, սոցիալական աջակցության և անվտանգության ծառայությունների վերաբերյալ, ինչպես նաև ցանկության դեպքում տալ վերահասցեավորված համապատասխան օգնության ծառայության մասին տեղեկատվություն:

4. Ընտրե՛ք և համարժեք ձևով պատրաստեք թարգմանիչներին և գործընկերներին

Կշռադատեք բոլոր ռիսկերն ու օգուտները թարգմանիչների, գործընկերների և այլ աշխատակիցների աշխատանքի վերցնելիս և մշակեք ընտրության և ուսուցման համապատասխան մեթոդներ:

5. Ապահովե՛ք անձի ինքնության բացահայտման անհնարինությունը և գաղտնիությունը

Գաղտնի պահեք զոհի ինքնությունը և այն պահեք ամբողջ հարցազրույցի ընթացքում. սկսած զոհի հետ կապ հաստատելու պահից, մինչև դեպքի մանրամասների հրապարակումը:

6. Ստացե՛ք հարցազրույց տվող անձի համաձայնությունը՝ հիմնվելով իր իսկ իրավունքների իմացության վրա

Համոզվեք, որ յուրաքանչյուր զոհ հստակ հասկանում է հարցազրույցի բնույթն ու նպատակը, ինչպե՞ս է օգտագործվելու տեղեկատվությունը, իր իրավունքը չպատասխանելու հարցերին, դադարեցնել հարցազրույցը ցանկացած պահի, սահմանափակում դնել տեղեկատվության օգտագործման վրա:

7. Հարգանքով վերաբերվեք այն բանին, թե ինչպես է յուրաքանչյուր կին գնահատում իր վիճակը և ռիսկը իր անձի անվտանգության հետ կապված

Անհրաժեշտ է ընդունել, որ յուրաքանչյուր կնոջ կարող են անհանգստացնել տարբեր հարցեր և կնոջ տեսլականը կարող է տարբերվել կախված նրանից, թե ինչպես են այդ հարցերը գնահատվում ուրիշների կողմից:

8. Խուսափե՛ք կնոջը կրկնակի վնաս հասցնելուց

Մի ուղղեք հարցեր, զգացմունքային պատասխանների ակնկալիքով: Պատրաստ եղեք կարեկցանքով արձագանքել կնոջ տառապանքներին և ընդգծել նրա ուժեղ կողմերը:

9. Պատրաստ եղե՛ք արտակարգ իրավիճակների

Պատրաստ եղեք արձագանքել այն բանին, որ կինը կարող է հայտնել ձեզ իրեն սպառնացող վտանգի մասին:

10. Օգտագործե՛ք ստացված տեղեկատվությունը հավուր պատշաճի

Օգտագործեք ստացված տեղեկատվությունը ի օգուտ առանձին վերցրած կանանց և ի նպաստ թրաֆիքինգի կանխարգելմանն ու օգնության տրամադրմանն ուղղված համապատասխան քաղաքականության մշակմանը:

Share

About the author

AAVR administrator