Դեմոկրատների փշոտ արձագանքը Օբամայի օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությանը՝ ուղղված սահմանային անցակետերի ճգնաժամի թեթևացմանը

ByAAVR

Դեմոկրատների փշոտ արձագանքը Օբամայի օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությանը՝ ուղղված սահմանային անցակետերի ճգնաժամի թեթևացմանը

2008 թվականին ԱՄՆ-ում թրաֆիքինգի մասին օրենքի փոփոխության առաջարկն ընդունվեց դեմոկրատների կատաղի ընդդիմությամբ: Օրենքը ենթադրում է միգրանտ-երեխաների դեպի ԱՄՆ ներգաղթի գործընթացի հեշտացում:

Նախագահ Օբաման Կոնգրեսում դեմոկրատների հետ բախում էր ունեցել դեռևս 2008 թվականին թրաֆիքինգի դեմ պայքարի մասին օրենքի որոշ հոդվածների մեղմացման շուրջ: Օրենքը նախատեսում է անօթևան երեխաների հայրենադարձության գործընթացի արագացում՝ հարավային սահմանը կենտրոնական Ամերիկայում հատելիս:

Երկուշաբթի օրը՝ Տեխասի հանրապետականների ներկայացուցիչ Սենատոր Ջոն Քորնինին և դեմոկրատների ներկայացուցիչ Հենրի Կուէլյարին համատեղ օրինագիծ են ներկայացրել: Այն ներառելու է 2008 թվականի թրաֆիքինգի դեմ պայքարի օրենքի և Ուիլյամ Ուիլբերֆորսի “Թրաֆիքինգի զոհերի պաշտպանության ժամկետների երկարացման” մասին ակտի փոփոխություններ: Այն նաև թույլ է տալու այնպիսի երկրների, ինչպիսիք են Գոնդուռասը, Գվատեմալան և Սալվադորը, վերադարձնել իրենց երեխաներին հայրենիք մեկ շաբաթվա ընթացքում՝ ամիսներ շարունակ չպահելով ԱՄՆ-ում և ապաստարան տրամադրելով, ինչպես արվում է այս պահին:

Սպիտակ տան կողմից առաջ քաշած փոփոխությունների պահանջը Քորնինի և Կուէլյարի առաջարկի վերաբերյալ պարադոկսալ կերպով մեղադրանքների արժանացավ: Ըստ նրանց, թույլ տալով անտուն երեխաներին մնալ բարեկամների հետ ԱՄՆ-ում նրանց գործերի քննման ընթացքում, օրինագիծը խրախուսում է Կենտրանական Ամերիկայի իսպանախոս մաքսանենգությամբ զբաղվող կլաններին:

Սակայն այս միտքը կատաղի դիմադրության արժանացավ հատկապես մի շարք բարձրաստիճան դեմոկրատների խմբի կողմից, հատկապես իսպանախոս խմբի: Նրանք կոչ են անում օրինագծի այսպես կոչված “մաքուր” ֆինանսավորումը և հրաժարվում են թրաֆիքինգի դեմ պայքարի օրենքի որևէ տեսակի մեղմացմանը, պնդելով, որ ավելի կարևոր է ապահովել արդար իրավական դատավարությունը փախստականների համար:

Ըստ նոր օրինագծի կենտրոնական Ամերիկայի երեխաները հետագայում արժանանալու են նույն վերաբերմունքին ինչին արժանանում են Մեխիկոյի երեխաները, որոնք տվյալ պահին արագացված ընթացակարգով վերադարձվում են իրենց հայրենիք:

“Մեր առաջարկը կբարելավի 2008 թվականի Թրաֆիքինգի զոհերի պաշտպանության ակտը, որը վերաբերում է անչափահասներին, ովքեր հատում են սահմանն առանց ուղեկցի”, ասել է Քորնին իր հայտարարության մեջ:

Նա պնդում է, որԿենտրոնական Ամերիկայի անչափահասների իրավունքները այս օրենքի բարեփոխումից հետո է՛լ ավելի պաշտպանված կլինեն, իսկ իրենց ներկայացրած օրինագիծը նրանց իրավունք կտա իրենց ձայնը լսելի դարձնել դատարանում “միչև միգրացիոն դատարանը, Առողջապահության և Մարդու ծառայությունները կավարտեն նախազննությանգործընթացը”:

Սպիտակ Տունը շատ զգուշավոր է ողջունել Քորնինի և Կուէլյարի համատեղ առաջադրված ծրագիրը: Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնսթը ասել է, որ չի մեկնաբանի առաջարկի կոնկրետ կետերը, սակայն գնահատում է Քորնինի ձեռնարկած գործողությունները՝ ճգնաժամը հաղթահարելու գործում:

“Մենք կսպասենք, մինչև ծրագիրը ներկայացվի, այնուհետև կտանք մեր եզրակացությունը, թեև մեր մոտեցումը հայտնի է”, – ասել Էռնսթը լրագրողներին: “Մենք անշուշտ ողջունում ենք Հանրապետականների կառուցողական ներգրավվածությունը. ի վերջո խնդրի շուրջ բազմաթիվ խոսակցություններ են եղել՝ դրա հրատապության և անհետաձգելիության վերաբերյալ, սակայն քիչ գործ է արվել”:

Սակայն Կոնգրեսի քննադատները հայտնել են TheGuardian-ի թղթակցին, որ նրանք դեռևս խորապես մտահոգված են օրենքի հետընթացի առնչությամբ:

“Թույլ տվեք ինձ պարզաբանում մտցնել, ես չեմ քվեարկում լրացուցիչ օրինագծի օգտին, որը կներառի փոփոխություններ և հաշվի չի առնի երեխաների իրավունքների հատվածը՝ սահմանված 2002, 2007 և 2008 թվականներին”, – ասել է Իլինոյիս նահանգի դեմոկրատների ներկայացուցիչ Լուիս Գուլտիերեսը ուրբաթ օրը:

Գուլտիերեսի անձնակազմը հայտարարել էր, թե նա պետք է մանրամասնորեն ուսումնասիրի ներկայացված առաջարկը, սակայն երկուշաբթի օրը նրանք հայտարարեցին, որ Գուլտիերեսի դիրքորոշումը մնացել է անփոփոխ:

Միևնույն ժամանակ Նյու Ջերսիի դեմոկրատ Ռոբերտ Մենդեզիի մամլո քարտուղարը հայտարարեց, որ չի աջակցելու ոչ մի օրենսդրական առաջարկության, որը խոչընդոտում է և թուլացնում երեխաների պաշտպանության համար ստեղծված հատուկ օրենսդրական մեխանիզմները:

Ավագ ժողովրդավարական սենատորներ Դայան Ֆեյնշտեյնը, Պատրիկ Լեհին և Դիք Դուրբին նույնպես հայտնեցին իրենց մտահոգությունը փոփոխությունների առաջարկի վերաբերյալ:

Փորձագետները կարծում են, որ երկկուսակցական միգրացիոն ռեֆորմի ընդարձակման ձախողումը Կոնգրեսում կարող է էլ ավելի ամրապնդել դեմոկրատների շրջանում ձևավորված կարծիքը:

“Խնդիրը կայանում է նաև նրանում, որ դեմոկրատներն իրենք էն իրենց համար փոս փորում”, – ասում է Արտաքին կապերի խորհրդի նախագահ Էդվարդ Ալդենը: “Անցած տարվա ընթացքում նրանք չափազանց հաշտվողական քաղաքականություն էին վարում, սակայն այժմ դուռը փակվեց. նրանք ոչ մի հիմնավորում չունեն և նրանց մնում է միայն թաքնվել իրենց ընտրողների ետևում: Դեմոկրատների կողմից զրոյական պատրաստակամություն կա 2008 թվականի օրինագիծը փոխել և դա Օբամային շատ բարդ իրավիճակի մեջ է դնում:

Սկզբնազբյուր`
http://www.theguardian.com/world/2014/jul/14/obama-democrats-border-crisis-wilberforce-law-amendment

Share

About the author

AAVR administrator