• Ծանոթից, ընկերոջից կամ բարեկամից ստացած արտասահմանում աշխատանքի առաջարկին միշտ կարելի է հավատալ:
Եթե առաջարկվում է լավ վարձատրվող մատուցողուհու, պարուհու, տնտեսուհու, հավաքարարի, շինարարի, դայակի, տան աշխատողի կամ մոդելի աշխատանք,
և նա, ով առաջարկում է այդ աշխատանքը, հավատացնում է, որ ինքը կատարել է նման աշխատանք կամ ճանաչում է որևէ մեկին, ով արդեն կատարել է նման աշխատանք, դա չի նշանակում, որ առաջարկը վստահության է արժանի և մարդը չի ընկնի վտանգավոր իրավիճակի մեջ: Հաճախ թրաֆիքինգի զոհերը խոստովանում են, որ հավատացել են առաջարկին, քանի որ այն արված է եղել ծանոթ մարդու կողմից:
Երբ աշխատանք է առաջարկվում և լեզվի իմացությունը կամ այլ համապատասխան աշխատանքային ունակություններ նպատակակետ երկրում պարտադիր չեն, ապա ամենայն հավանականությամբ խոսքը ապօրինի աշխատանքի մասին է:
• Եթե ընկերությունը աշխատանք է առաջարկում թերթում, ապա դա նշանակում է, որ խոսքը գնում է օրինական աշխատանքի մասին:
Իրականում, այն, որ ընկերությունը բացահայտ աշխատանք է առաջարկում ԶԼՄ-ի միջոցով, չի խոսում նրա մասին, որ աշխատանքը օրինական է, և նման առաջարկին կարելի է հավատալ: Վաճառելով տեղ գովազդի համար՝ թերթը չի ստուգում գովազդ պատվիրած ընկերությունները: Հետևաբար, թերթում կարող են կողք կողքի տեղադրված լինել օրինական և ապօրինի աշխատանքի առաջարկներ, ուստի աշխատանք փնտրողը պետք է ինքը կարողանա տարբերել նրանց:
• Արտասահմանում հեշտ է մեծ գումարներ վաստակել:
Իրականում արտասահմանում շատ հաճախ ընդհանրապես չեն վճարում աշխատանքի դիմաց և ստիպում են պայմանավորվածից ավել աշխատել: Ամեն դեպքում ապօրինի աշխատանքը բերում է նրան, որ «գործատուն» սկսում է մանիպուլյացիայի ենթարկել իր «աշխատակցին», շահագործել նրան և որքան հանարավոր է քիչ վճարել:
• Արտասահմանում հնարավոր է անցնել կարճաժամկետ աշխատանքի տուրիստական վիզայով և առանց աշխատանքի թույլտվության:
Որպես կանոն, մինչև արտագնա աշխատանքի մեկնելը, հարկավոր է ստանալ կացության թույլտվություն, աշխատանքային վիզա և աշխատանքի թույլտվություն: Աշխատանք գտնելու հնարավորությունների մասին ամենաստույգ տեղեկությունների աղբյուրն է կոնկրետ երկրի համապատասխան դեսպանությունը կամ հյուպատոսությունը:
• Աշխատանքային պայմանագիրը կարելի է կնքել արդեն արտասահմանում:
Ամեն դեպքում հարկավոր է պահանջել, որպեսզի պայմանագիրը կնքված լինի գրավոր և ոչ թե բանավոր ձևով և այն լեզվով, որին տիրապետում է աշխատակիցը: Նախընտրելի է պայմանագիրը կազմել մինչև արտասահման մեկնելը: Աշխատելու թույլտվություն ստանալու համար հնարավոր է պահանջվի աշխատանքային պայմանագիրը:
• Աշխատանքային պայմանագիր կնքելու և աշխատանքի թույլտվություն ստանալու համար գործատուին անհրաժեշտ է աշխատողի անձնագիրը:
Իրականում գործատուին աշխատակցի անձնագիրը անհրաժեշտ չէ, գործատուն ևս իրավունք չունի պահել իր մոտ աշխատակցի անձնագիրը: Միայն պաշտոնյա անձիք իրավունք ունեն պահանջել ներկայացնելու անձնագիրը:
• Աշխատակիցը իրավունք ունի հրաժարվել աշխատանքից, եթե այն իրեն համապատասխան չէ:
Այն մարդիկ, ովքեր պարտք են մնում «միջնորդին» կամ «գործատուին», մնում են առանց անձնագրի, դառնում են խոցելի, ընկնում են կախման մեջ, նրանց հեշտ է ենթարկել մանիպուլյացիաների, ուստի նրանց համար այդքան էլ հեշտ չի լինում ընդհատել այն գործունեությունը, որն իրենց դուր չի գալիս:
Նյութը պատրաստվել է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) Տալլինի գրասենյակի «Մարդկանց թրաֆիքինգի կանխարգելում, երիտասարդների հետ աշխատանքի մեթոդաբանություն» գրքի հիման վրա:
http://www.iom.ee/avaldatud_materjalid/iom_teachers_manual__trafficking_rus.pdf
About the author