Հուլիսի 30-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ժամանել էր սուրբ Պետրոսի Բազիլիկան` մասնակցելու կարդինալ Ֆրանչեսկո Մարչիզանոյի հուղարկավորության արարողությանը, որը կազմակերպել էր կարդինալ Անջելո Սոդանոյը:
Հռոմ – Իր ուժերը մերձավոր արևելքում խաղաղության կայացման գործընթացին ուղղելուց հետո պապ Ֆրանցիսկոսը այս շաբաթ ուշադրությունը կենտրոնացրեց աշխարհի մեկ այլ սպառնալիքի՝ մարդկանց թրաֆիքինգի “անօրինական վաճառքի” խնդրի վրա:
Երեքշաբթի Պապի ավագ խորհրդականները մասնակցեցին Հռոմի և Ամերիկայի թրաֆիքինգի դեմ պայքարի փորձագետների հետ համատեղ նիստին՝ հղում անելով ՄԱԿ-ի կողմից հռչակված “Թրաֆիքինգի դեմ պայքարի” համաշխարհային օրվան:
Նիստը ծավալվեց պապ Ֆրանցիսկոսի կողմից հիմնված նոր՝ թրաֆիքինգի դեմ պայքարի հիմնադրամի հարցի շուրջ: Վերջինս ստեղծված է անգլիական եկեղեցու և մահմեդականների հետ համատեղ: Հիմնադրամը, որի անվանումն է “Գլոբալ ազատության համացանց” (“Global Freedom Network”) հիմնվել է ավստրալացի բարերար և հանքարդյունաբերության մագնատ` Էնդրյու Ֆորեստի կողմից:
Ֆոնդի նպատակն է աջակցել 21-րդ դարի մարդկային ստրկության դեմ պայքարի նախաձեռնություններին: Ըստ գնահատականների միջինում 27-30 միլիոն մարդ է ներքաշված ստրկության մեջ և այն տարեկան 32 միլիարդ դոլարի եկամտի աղբյուր է հանդիսանում:
Պապի բարձրաստիճան օգնականներից մեկը երեքշաբթի օրը թրաֆիգինգի դեմ պայքարը հայտարարեց որպես Ֆրանցիսկոսի գլխավոր առաջնահերթություններից՝ նշելով, որ քահանայապետին չի վախեցնում մարտահրավերի ահռելի ծավալը:
-Պապ Ֆրանցիսկոսը այն մարդկանցից չէ ով լռում է կամ դոփում՝ տեղում, – ասել է եպիսկոպոս Բիշոփ Մարչելլո Սանչես Սորոնդոն, ով գլխավորում է Արգենտինայի հովվապետական ակադեմիան և Պապի ներկայացուցիչն է ընդդեմ թրաֆիքինգի ցանցում:
-Նա չափազանց աշխատասեր է և մինչև վերջ հավատարիմ կմնա իր աշխատանքին՝ անմնացորդ պայքարելով այս նողկալի “ինդուստրիայի” դեմ, – հայտարարել է Սանչեսը:
Սանչեսը նաև ավելացրել է, որ պապ Ֆրանցիսկոսը տեղյակ է, որ շատ մարդիկ համարում են թրաֆիքինգի խնդիրը հսկայածավալ և ծախսատար է, որի լուծումը հնարավոր չէ մեկընդմիշտ գտնել: Սակայն Պապն արդեն պայքարի հստակ քայլեր է ձեռնարկել հրահանգների տեսքով:
-Մենք խնդրի լուծում ենք փնտրում և կանգ չենք առնի մինչև չգտնենք և չիրագործենք այն, – նշել է Սանչեսը:
Ֆրանցիսկոսն այնքան է մտահոգված խնդրով, որ բոլոր իրեն այցելող համաշխարհային առաջնորդներին կոչ է անում միանալ թրաֆիքինգի դեմ պայքարի ջանքերին:
Երեքշաբթի օրվա միջոցառման ժամանակ կազմակերպվել է նաև տեսաասուլիս ԱՄՆ Պետքարտուղարության մոնիթորինգի և թրաֆիքինգի հետ պայքարի գրասենյակի հատուկ հանձնարարականների դեսպան՝ Լուիս Սիդեբակայի հետ, ով նաև Սուրբ Մայր Աթոռին կից դեսպանության դեսպանն է եղել:
Դաշնային դատախազի համազգեստով Սիդեբական շնորհակալություն հայտնեց քահանաներին և միանձնուհիներին, կաթոլիկ, Անգլիական և Բապտիստական եկեղեցու ներկայացուցիչներին՝ նշելով, որ նրանք այն մարդիկ են, ում վստահում են թրաֆիքինգի զոհերը:
Իր հերթին “Գլոբալ ազատության համացանց” հիմնադրամի գործադիր տնօրեն Անտոնիո Ստամպալիջան նշեց, որ հիմնադրամի նպատակն է այս քարոզարշավի մեջ ներգրավել աշխարհի բոլոր կրոնների ներկայացուցիչներին:
-Շատ հասարակական կազմակերպություններ և կաթոլիկ շարժումներ տասնամյակներ շարունակ պայքարել են ժամանակակից ստրկության դեմ, – ասել էր Ստամպալիջան:
-Նրանք ոլորտի “խրամատներում” աշխատելու մեծ փորձ ունեն, և մենք ցանկանում ենք այն հասանելի դարձնել հանրության համար:
Հիմնադրամին բացի պապ Ֆրանցիսկոսից միացել են նաև Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին ՈՒելբին և Ալ Ազհար մզկիթի մահմեդական աշխարհի Վատիկանի և Կահիրեի համալսարանի Մեծ իմամը:
Անգլիական եկեղեցու ներկայացուցիչ սըր Դեդիվ Մոքսոնը ասել է, որ հիմնադրամի կրոնական ներկայացուցիչները թրաֆիքինգի դեմ պայքարի նոր պատմություն են գրում:
– Նորություն չէ, որ կրոնը մերժում է ստրկությունը ,- բարձրաձայնել է Մոքսոնը ,- սակայն նոր է համատեղ մտածողությունը, ցանցային և կառավարությունների հաստատուն մոտեցումը այս խնդրին:
Մոքսոնը նաև հավելել է, որ սա այն եզակի դեպքերից է, երբ ամեն մի կրոնի ներկայացուցիչ կարող է մի կողմ դնել իր դավանանքի տարբերությունները և միասին համագործակցել նույն նպատակի համար:
-Մեզանից ոչ ոք, առանձին վերցրած, այնքան ուժեղ չէ, որքան՝ միասին վերցրած, – ասել է նա:
Մոքսոնը նաև ավելացրել է, որ ինքը Ֆրանցիսկոսին լավ ղեկավար է համարում այս ոլորտում:
– Քահանայապետ դառնալուց մի քանի օր հետո նա արդեն բարձրացրել էր այս հարցը՝ հետագայում նույնպես ուշադրությունից բաց չթողնելով, – ասել էր նա:
Ֆրանցիսկոսի համար թրաֆիքինգի դեմ պայքարը նորություն չէ:
Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս, այնուհետ ՝ կարդինալ Խորխե Մարիա Բերգոլիաnն, ով աջակցում է “Լա Ալամեդա” ՀԿ-ին, պատմել է, որ կազմակերպությունն իրեն տեղեկացրել է Արգենտինայի գաղտնի կարի արտադրամասերում և զոհերի ապաստարաններում գտնվող մարդկանց ստրկական աշխատանքի մասին:
Նշենք, որ 2012 թ-ին երկաթուղային կայարանում կայացած պատարագի ժամանակ նա համեմատել է քաղաքը “մարդասպանի խանութի” հետ, որը թակարդում և առևտրի է հանում մարդկային արժանապատվությունը: Նա դատապարտել էր տեղական ոստիկանության բաժանմունքները և իրավական համակարգը, որոնք կաշառք էին վերցնում թրաֆիքինգի կազմակերպիչներից՝ ասելով, որ առանց դրա մաֆիան ուղղակի գոյություն չի ունենա:
Նրա խոսքը շարունակելով՝ եպիսկոպոս Մարչելլո Սանչեսը ավելացրել է, որ Պապը հորդորել է կաթոլիկ աշխարհին հետևել իր օրինակին:
-Շատ ու շատ եպիսկոպոսներ կան,- ասել է նա,- որ կարծում են, որ իրենց երկրում թրաֆիքինգ գոյություն չունի, կամ կարծում են, որ թրաֆիքինգի հարցով պետք է զբաղվեն բացառապես քաղաքական գործիչները և ոստիկանությունը, և այս ամենը նրանց պարտավորությունների մեջ չի մտնում:
Սանչեսը հատուկ նշել է, որ նման կարծիք է հայտնել ամերիկացի կարդինալներից մեկը՝ չբացահայտելով նրա ինքնությունը:
Վատիկանում ԱՄՆ դեսպան Քէննեթ Հաքեթն իր հերթին նշել է հասարակության թրաֆիքինգի մասին իրազեկության բարձրացման հարցում Ֆրանցիսկոս պապի որոշիչ և կարևորագույն գործոնի մասին:
-Պապը աշխարհի ուշադրությունը կենտրոնացրել է մարդկային թրաֆիքինգի խնդրի վրա, – եզրափակել է նա իր խոսքը:
Ինես Սան Մարտին, Boston Globe-ի Հռոմի թղթակից
About the author