Երկուս ու կես տարի շարունակ՝ իր մեկնարկի օրվանից մինչ այսօր ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) կողմից ստեղծված “Մարդկանց թրաֆիքինգի դեպքերի իրավաբանական բազա”-ն առանցքային մի գործիք է հանդիսանում այս գլոբալ հանցագործության դեմ պայքարի համար: Այսօր այն հասել է կարևոր մի փուլի. այն ներառում է մանրամասն տեղեկատվություն 1.000-ից ավել թրաֆիքինգի հետ կապված դեպքերի մասին, ավելի քան 83 երկրից:
Նման գործիքները շատ կարևոր են թրաֆիքինգի հաջողությամբ ավարտված քրեական գործերի տեսանելիության բարձրացման գործում, ինչը նաև շատ օգտակար է աշխարհում թրաֆիքինգի դեպքերի հետ աշխատող իրավապահ մարմինների և արդարադատության ոլորտի ներկայացուցիչների համար:
Մարդկային թրաֆիքինգի երևույթը տեղի է ունենում ամբողջ աշխարհով մեկ: Միլիոնավոր զոհեր շահագործվում են հանցագործների կողմից: Սակայն թրաֆիքինգի մասով կայացած դատավճիռների թիվը շարունակում է մնալ ցածր:
2012 թվականի Համընդհանուր մարդկանց թրաֆիքինգի մասին զեկույցը (Global Report on Trafficking in Persons) ցույց տվեց, որ 2007-2010 թթ. ընկած ժամանակահատվածում 132 երկրների 16%-ը չի արձանագրել և ոչ մի մեղադրական վճիռ, իսկ 23%-ը գրանցել է 1-10 թրաֆիքինգի դեպքերի մեղադրական եզրակացություններ:
Հետապնդման և մեղադրական վճիռով հաջողությամբ ավարտված դեպքերի մասին տեղեկատվությունը հասանելի դարձնելով՝ UNODC-ն նպաստում է պետությունների՝ թրաֆիքինգի ոլորտում հետապնդման, հետաքննության և պատիժի այս խայտառակ հանցագործության դեմ պայքարի կարողությունների զարգացման խթանմանը:
“Մարդկանց թրաֆիքինգի դեպքերի իրավաբանական բազա”-ն` հանրությանը մատչելի, համըդհանուր շտեմարան է, որը ներառում է թրաֆիքինգի դեպքերի ամբողջական փաստաթղթեր և ամփոփումներ:
Շտեմարանը ծառայում է որպես կարևորագույն ռեսուրս, որի միջոցով արդարադատության և քրեական ոլորտի թրաֆիքինգի դեմ պայքարող մասնագետները կարող են ուսումնասիրել տարբեր երկրների մոտեցումները թրաֆիքինգի դեմ պայքարում և բարելավել իրենց պատկերացումները թրաֆիքինգի միտումների և օրինաչափությունների վերաբերյալ:
2011թ.-ին մեկնարկած տվյալների բազան տրամադրել է 250 դեպքերի մասին տեղեկություններ 28 արդարադատության մարմիններից:
Շահառուների լայն շրջանակի հետ շարունակական համագործակցության արդյունքում՝ այդ թվում համալսարանների, կոմերցիոն իրավաբանական ընկերությունների և հասարակական կազմակերպությունների հետ “Մարդկանց թրաֆիքինգի դեպքերի իրավաբանակն բազա”-ն աճել և այսօր դարձել է իսկապես թրաֆիքինգի դեպքերի մի գլոբալ շտեմարան, որն այսօր, առավել քան երբևէ, աջակցում է բոլոր շահագրգիռ կազմակերպություններին իրենց առօրյա աշխատանքում:
“Մարդկանց թրաֆիքինգի դեպքերի իրավաբանական բազա”-ն շարունակում է ընդլայնվել և մոտակա ամիսներին այն առցանց կհամալրվի 50-80 նոր դեպքերով՝ տրամադրված 10 արդարադատության մարմինների կողմից:
Շտեմարանը կազմված է անգլերենով, մասամբ` իսպաներենով և ֆրանսերենով և հասանելի է այս հղումով` http://www.unodc.org/cld/index.jspx
Հղումը՝ http://www.unodc.org/unodc/en/frontpage/2014/April/unodc-expands-key-legal-database-to-help-improve-human-trafficking-convictions.html?ref=fs1
About the author