Ըստ Ֆիլիպս Մարբուրգ Համալսարանի 2013թ.-ի մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի 3P հաշվետվության Հայաստանն ունի բարձր վարկանիշ

ByAAVR

Ըստ Ֆիլիպս Մարբուրգ Համալսարանի 2013թ.-ի մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի 3P հաշվետվության Հայաստանն ունի բարձր վարկանիշ

Գերմանիայի Ֆիլիպս Մարբուրգ Համալսարանը հրապարակեց 2013 թվականի ընդդեմ թրաֆիքինգի քաղաքականության 3 P (Prosecution, Protection, Prevention) հաշվետվությունը,որտեղ ներկայացված է 188 երկրների վարկանիշային տվյալներն ըստ 3 P համակարգի: Ըստ հաշվետվության աշխարհում թրաֆիքինգի դեմ պայքարի քաղաքականության գնահատումը ցույց է տալիս, որ թրաֆիքինգի դեմ պայքարի քաղաքականության ջանքերն 2013-ին ըստ էության նվազել են՝ չնայած վերջին 15 տարիների ձեռքբերումների:
Բարեբախտաբար սա Հայաստանին չի վերաբերում: Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում (188 երկրների շարքում) Հայաստանը գտնվում է բարձր վարկանիշային խմբում (տես հաշվետվության 9-րդ էջը):
3 P բաղադրիչներում (հետապնդում, պաշտպանություն և կանխարգելում) անկումը մասնավորապես ակնհայտ է հետապնդման բաղադրիչում՝ մասնավորապես մարդկանց թրաֆիքինգով զբաղվող հանցագործներին պատժելու առումով: Բացի այդ, ակնհայտ անկում կա նաև պաշտպանության բաղադրիչում՝ թրաֆիքինգի զոհերի մարդու իրավունքերի պաշտպանության առումով:
Հայաստանն ըստ 3 P բաղադրիչների գնահատված է՝ Հետապնդում – առավելագույն 5 միավոր, պաշտպանություն – 4 միավոր, կանխարգելում- առավելագույն 5 միավոր: Ընդհանուր 14 միավոր, 15 հնարավորից:

Աղբյուրը՝ http://www.economics-human-trafficking.net/mediapool/99/998280/data/3P_Index_2013_Report.pdf

Share

About the author

AAVR administrator