Քենիայում թրաֆիքինգի դեմ պայքարի նոր օրինագիծ է պատրաստվում

ByAAVR

Քենիայում թրաֆիքինգի դեմ պայքարի նոր օրինագիծ է պատրաստվում

Օրինագիծը կապահովի զոհերի աջակցության բարելավումը, իսկ նախագծի նախաձեռնողները ասում են, որ այն նաև կհեշտացնի մեղադրական դատավճիռների ընդունումը:


Քենիայում թրաֆիքինգի դեմ պայքարի նոր օրինագիծ է պատրաստվում, որը կհեշտացնի մեղադրական դատավճիռների ընդունումը և զոհերին աջակցություն ցուցաբերելը: Նման ձևով կխրախուսվի նաև զոհերի ցուցմունք տալու գործընթացը,- ասում են օրինագծի նախաձեռնողները:

2014 թվականի օգոստոսի 27-ին երկրի խորհրդարանում հաստատված զոհերի պաշտպանության օրինագծի նպատակն է բարելավել հանցագործությունից տուժած զոհերի պաշտպանությունը, այդ թվում. անվտանգ վայրի ապահովումը, սննդի, բուժման, հոգեբանական խնամքի և ոստիկանության պաշտպանության խնդիրները: Պլանավորվում է նաև զոհերի աջակցման հիմնադրամի ստեղծումը:

“Թրաֆիքինգի դեմ պայքարի, մանավանդ երեխաների թրաֆիքինգի դեմ պայքարի առավել արդյունավետ միջոցներից է թրաֆիքյորների դատապարտումը”, – ասել է Փռուդենս Մուտիսոն, բարեգործական բնօրրանի երեխաների իրավապաշտպանը, որն ապահովում է Քենիայի երեխաների իրավական պաշտպանությունը Քենիայի դատարաններում:

“Զոհի պաշտպանության այս օրինգծի հետ մենք կկարողանանք ավելի ուժեղ և հետևողական լինել մեղավորների հետապնդման գործում”, -ասել է Փ.Մատիսոնը:

Վերջին երեք տարվա ընթացքում Քենիան եղել է ԱՄՆ-ի պետքարտուղարության թրաֆիքինգի դեմ պայքարի երկրների ցանկի երկրորդ խմբում և շատ լուրջ ջանքեր է այս ընթացքում գործադրել խնդիրի լուծման համար:

Տարիներ շարունակ Քենիան եղել է թրաֆիքինգի տարանցիկ և նպատակակետ երկիր տղամարդկանաց, կանանց և երեխաների հարկադիր աշխատանքի և սեռական թրաֆիքինգի համար:

Չնայածայն այն հանգամանքին, որ Քենիայի հակա-թրաֆիքինգի օրենքը գործում է 2012 թվականից, այն գործնականում շատ քիչ հաջող հետապնդումներ է իրագործել, քանի որ ապացույցների շատ բարձր շեմ էր պահանջվում մեղադրական վճիռ կայացնելու համար:

Հիմնականում Քենիայի երեխաները թրաֆիքինգի էն ենթարկվում որպես տան աշխատողներ, հողագործ բանվորներ, ձկնորսներ և մուրացկաններ: Նրանք ենթարկվում են նաև սեռական շահագործման՝ մատակարարվելով ծովափնյա զբոսաշրջիկներին:

“Թրաֆիքինգի շատ զոհեր այնքան ծանր վիճակում են լինում, որ նույնիսկ հրաժարվում են ցուցմունքներ տալուց”, – ասում է Փ.Մուտիսոն:

“Զոհից ցուցմունք վերցնելու, ապացույցներ հավաքելու, հետաքննության մեղավորներին գտնելու գործընթացը էլ ավելի արդյունավետ է դառնում, երբ զոհը ինքն է դիմում համապատասխան մարմիններին խնամքի և պաշտպանության համար, որքան հնարավոր է շուտ,” – ասել է նա:

“Եթե զոհի վիճակը շատ ծանր է, ապա նրա ծախսերը հոգալու համար հատուկ կառավարական հիմնադրամների կողմից օգնության միջոցներ են տրամադրվում, որպեսզի զոհը դատարանում իրեն ավելի վստահ զգա”, – ավելացնում է Փ.Մուտիսոն:

2009 թվականից ի վեր երեխաների թրաֆիքինգի 200-ից ավելի դեպք է բերվել Քրէդլ բնօրրան (http://www.thecradle.or.ke/), որոնցից ընդամենը 43-ն էն հասել դատարան, իսկ դրանցից էլ մի քանիսն էն ավարտվել մեղադրական դատավճռով:

“Կարծում եմ նոր օրենքը բավականին կնպաստի մեղադրական վճիռների կայացմանը: Դա հաստատ այդպես կլինի”, – իր հերթին ասել է Ռութ Ջուլիեթ Գաչանջան, Քրէդլ բնօրրանի իրավաբաններից մեկը:

“Այժմ, երբ դու հանցագործության զոհ ես՝ դու կարղ ես փաստաբան ունենալ, որը նույնպես կարող է քննել հետաքննության մյուս կողմին (մեղավորին)”, – ասել է իրավաբան Միլի Մաբոնան, որը հանդիսանում է նաևօրինագիծը հովանավորող պատգամավոր:

“Ձեր փաստաբանը կարող է ներկայացնել նաև նոր ապացույցներ, եթե մեղադրողը չի անում դա: Սա շատ կարևոր է, հատկապես թրաֆիքինգի, սեռական հանցագործությունների, ընտանեկան բռնության դեպքերում”, – ավելացրել է Մ.Մաբոնան:

Մինչ հիմա զոհերի շահերը ներկայացնող փաստաբաններն ունեն միայն ամփոփ տվյալներ, որը նշանակում էր, որ նրանք նստած են դատարանում որպես լուռ դիտորդներ: Հետապնդումներն իրականացվում են ոստիկանների կողմից, հաճախ պակաս իրավաբանական փորձառությամբ, քան զոհերի փաստաբանները:

Սկբնաղբյուր` http://www.theguardian.com/global-development/2014/aug/29/kenya-law-human-trafficking

Share

About the author

AAVR administrator