Հոկտեմբերի 14-ին Երևանի Էրեբունի Պլազա հյուրանոցում տեղի ունեցավ “Օրինական միգրացիա դեպի Ֆրանսիա և Լեհաստան. հնարավորություններ և կարգավորումներ” մեկօրյա դասընթաց միգրացիա լուսաբանող լրագրողների համար: Դասընթացն իրականացվեց “Միգրացիայի կողմնացույց” հանրային իրազեկության արշավի շրջանակներում, Մեդիա Նախաձեռնությունների կենտրոնի կողմից:
Դասընթացի բացմանը կենտրոնի մենեջեր Լուսինե Գրիգորյանը ներկայացրեց www.migrationcompass.am կայքը, որտեղ ներկայացված էն միգրացիայի թեմային առնչվող տեղեկություններ. միգրացիայի օրինական ճանապարհների մասին` հարցազրույցների, հարց ու պատասխանների, ձեռնարկների տեսքով: Կայքում ներկայացված են նաև միգրացիային վերաբերող սոցիալական հոլովակներ, օգտակար հղումներ տեղական և արտասահմանյան կազմակերպությունների մասինև այլն:
Այնուհետ Լուսինեն ներկայացրեց Ֆրանսիայից և Լեհաստանից ժամանած փորձագետներին, որոնք այնուհետ հանդես եկան իրենց ներկայացումներով:
Ֆրանսիա
Դասընթացի առաջին մասում ելույթ ունեցավ Ֆրանսիայի իմիգրացիայիև ինտեգրման գրասենյակի (OFII) փորձագետ Հելեն Հարարին “Աշխատանքային միգրացիա դեպի Ֆրանսիա” ներկայացումով:
Հարարին ներկայացրեց աշխատանքային միգրացիայի ընթացակարգերը և այն գործընթացները, որոնք պետք է հաշվի առնի միգրանտը Ֆրանսիա մեկնելիս:
Հարարիի ներկայացման մեջ հատկանշական էր 10 ընթացակարգերը աշխատանքային միգրացիայի ընթացքում: Հիմնականում նրանք վերաբերվում էին կացության քարտ ստանալու գործընթացին, ինչը կապված էմիգրանտի մասնագիտության հետ: Ըստ փորձագետի մեծ առավելություն է տրվում “տաղանդ” քարտ ունեցողներին (կացության համար տրվող փաստաթղթերում ամրագրվում է հենց այդպես. “Նա տաղանդ է”):
Ֆրանսիայում կացության քարտերն են`
Հարարիի ներկայացմանը ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` https://drive.google.com/file/d/0B9UN0mSlsfcsQXIxRUgtUFhWNnFxRFNNbDlHY3l4RmQ2eElj/view?pli=1
Այնուհետև իր ներկայացմամբ ելույթ ունեցավ դարձյալ Ֆրանսիայից OFII-ում ծրագրի ղեկավար՝ Իվա Ժակոպովիչը: Նա ներկայացրեց “Ընդունման և ինտեգրման քաղաքականությունը Ֆրանսիայում” գործընթացները:
Փորձագետների ելույթներից և դրանից հետո լրագրողների հետ հարց ու պատասխաններից պարզ դարձավ, որ 2013 թվականի ընթացքում Ֆրանսիան ընդունել է 109.000 օրինական միգրանտ, որոնցից Հայաստանցի օրինական միգրանտների թիվը եղել է 1.407: Նրանցից ընդամենը մեկն է դիմել աշխատանքի իրավունք ստանալու համար, մնացածը՝ Ֆրանսիայում արդեն իսկ ունեցել են ընտանեկան կապեր կամ էլ ստացել են փախստականի կարգավիճակ:
Վերը նշված ընդհանուր թվի օրինական միգրանտների 75% դիմել է ընտանիքի վերամիավորման հիմքով, 9%-ը ստացել է փախստականի կարգավիճակ և ընդամենը 6%-ն է եկել աշխատանքային պայմանագրով:
Ժակոպովիչը նշեց նաև, որ հաճախակի միգրանտները բավականին հարցեր չլուծված են թողնում՝ Ֆրանսիայում կանգնելով լուրջ խնդիրների առաջ:
Օրինական միգրացիաի ճանապարհը դեպի Ֆրանսիա անցնում է երկու փուլով, ընդ որումփաստաթղթերի կարգավորումը պետք է սկսել արդեն իսկ Հայաստանում:
Նախ, մեկնելիս, Հայաստանում միգրանտը պետք է դիմի հյուպատոսություն և ներկայացնի վիզա ստանալու դիմում: Դիմումը ներկայացնելուց հետո միգրանտը անցնում է երկու քննություն` ստուգվում են ֆրանսերեն լեզվի իմացությունը, այնուհետև անց է կացվում Ֆրանսիայի պատմության և ազգային արժեքների մասին քննություն:
Դիմողի կրթական մակարդակի ոչ բավարար լինելու դեպքում նա պարտավորվում է անցնել դասընթաց ևս մեկ անգամ. 48 ժամ` ֆրանսերեն լեզվի դասընթաց և 3 ժամ` Ֆրանսիայի արժեքներին տիրապետելու համար:
Դասընթացներից հետո տրվում է հավաստագիր, որից հետո կնքվում է ինտեգրման մասին պայմանագիր մեկ տարի ժամկետով: Պայմանագիրը պետք է կնքվի վեց ամիսը մեկ անգամ:
Իվա Ժակոպովիչի ներկայացմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով`
https://drive.google.com/file/d/0B9UN0mSlsfcsLWRRckE4NWhGdXFqLWtRNjNBZ0lMTVVaUzBB/view?pli=1
Լեհաստան
Դասընթացի երկրորդ մասում իրենց ներկայացումներով հանդեսեկանլեհ փորձագետները, ներկայացնելով դեպի Լեհաստան աշխատանքային միգրացիայիկարգը:
“Աշխատանքային միգրացիան դեպի Լեհաստան”ներկայացրեց Լեհաստանի աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարարության աշխատաշուկայի վարչության ներկայացուցիչ՝ Ալեքսանդրա Լանգեն:
Ըստ Լանգենի հայաստանցի աշխատանքային միգրանտները Լեհաստանում այդքան էլ շատ չեն: Ընդհանուր առմամբ 2013 թվականին Լեհաստանում աշխատանքի թույլտվություն է ստացել 448 հայ, իսկ 2014 թվականի ընթացքում մեր հայրենակիցներից Լեհաստան է մեկնել արդեն 648-ը:
Լեհաստան մեկնած հայերը այնտեղ հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, առևտրով և տնային աշխատանքով:
Լանգեն իր ներկայացման մեջ անդրադարձավ նաևԼեհաստանի աշխատաշուկայի հիմնական խնդիրներին` երիտասարդների շրջանում գործազրկության բարձր մակարդակին, գործազրկության երկարաժամկետ բնույթին, գործազրկության մակարդակներում մարզային տարբերություններին, աշխատանքի և առաջարկի կառուցվածքային անհամապատասխանություններին և այլն:
– Այսօր հայ միգրանտների թիվը Լեհաստանում ավելանում է, քանի որ2014 թվականին Հայաստանը միացել է Լեհաստանում կարճաժամկետ աշխատանքի վերաբերյալ պարզեցված ընթացակարգի մասին պայմանագրին: Պարզեցված ընթացակարգը ենթադրում է, որ առանց աշխատանքի վերաբերյալ թույլտվության միգրանտները կարող են վեց ամիս մնալ Լեհաստանում,- այս մասին գրել է դասընթացին ներկա Արմենպրեսի թղթակիցը:
Լանգեն նաև ներկայացրեց Լեհաստանում աշխատանքային միգրացիայի կանոնները:
Ըստ կանոնների`
Ալեքսանդրա Լանգեի ներկայացմանը ամբողջությամբ կարող եք ծանոթանալհետևյալ հղումով`
https://drive.google.com/file/d/0B9UN0mSlsfcsS2c5dHZjSzVnUXpxbG1jM25Na1ZoWC03TXl3/view?usp=sharing&pli=1
Դասընթացն եզրափակեց Լեհաստանի կացության օրինականացման վարչության օտարերկրացիների հարցերով գրասենյակի ներկայացուցիչ՝ Տոմաշ Ցիտրինովիչը իր “Օրինական միգրացիայի գործընթացն ու հնարավորությունները Լեհաստանում” ներկայացմամբ:
Ցիտրինովիչը ներկաների նպատմեց այն տեղեկատվական աղբյուրների և պետական մարմինների մասին, որտեղից կարելի է աշխատանքային միգրացիայի մասին հավաստի տեղեկություններ ստանալ, Լեհաստանում մուտքի արտոնագիր ստանալու և կացության թույլտվություն ստանալու ընթացակարգի մասին:
Տոմաշ Ցիտրինովիչի ներկայացմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝
https://drive.google.com/file/d/0B9UN0mSlsfcsaDdWZmlLeElUT2VLSDhvcU1mWWtRZmt4OEtF/view?pli=1
Դասընթացի լուսանկարները կարող եք դիտել մեր Ֆեյսբուքյան էջում`
https://www.facebook.com/media/set/?set=a.962121807134556.1073741843.815159858497419&type=3
Փորձագետների ներկայացումները կարող եք ներբեռնել մեր կայքի “Ներկայացումներ” բաժնում:
Աննա Թավաքալյան
“Հայաստանում թրաֆիքինգի դեն պայքարի տեղեկատվական պլատֆորմի զարգացում” ծրագրի լրագրող
About the author