Հոկտեմբերի 28-ին Երևանի Էլիտ Պլազա հյուրանոցում տեղի ունեցավ իրավապահ մարմինների աշխատակիցների համար նախատեսված “Անչափահաս տուժողների մասնակցությամբ քրեական վարույթի առանձնահատկությունները թրաֆիքինգի կամ շահագործման դեպքում” ձեռնարկի շնորհանդեսը:
Ձեռնարկը հրապարակվել է “Հույս և օգնություն” ՀԿ-ի միջոցով և նախատեսված է իրավապահ մարմինների աշխատակիցների` քննիչների, ոստկանության ծառայողների, քրեական վարույթին ներգրավված հոգեբանների, մանկավարժների, փաստաբանների և երեխաների իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների աշխատակիցերի համար:
Ձեռնարկը պարզաբանում է մինչդատական վարույթում թրաֆիքինգի կամ շահագործման անչափահաս տուժողների մասնակցությամբ քրեական վարույթի առանձնահատկությունները:
Շնորհանդեսին ներկաներին ողջունեց”Հույս և օգնություն” ՀԿ-ի նախագահ Ենոք Շատվորյանը` ներկայացնելով ձեռնարկի հեղինակներին` ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, իրավաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ Արթուր Ղամբարյանին և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի թրաֆիքինգի դեմ պայքարի ծրագրի ավագ իրավախորհրդատու, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Դավիթ Թումասյանին:
Իր խոսքում Ե.Շատվորյանը նշեց, որ ձեռնարկը ստեղծված է որպես ուղեցույց իրավապահ մարմինների այն աշխատակիցների համար, ովքեր մինչդատական վարույթում աշխատում են տուժող երեխաների հետ:Ըստ Ե.Շատվորյանի շատ հաճախ նախաքննական ընթացքում անտեսվում է տուժող երեխայի հետ ճիշտ աշխատելու մոտեցումը. հասարակության կողմից չի տրամադրվում պատշաճ ուշադրություն այս խնդրին և այս ձեռնարկը կոչված է փոխել վերաբերմունքիև գործողությունների ուղղությունը դեպի տուժողը:
“Ձեռնարկը տուժողի հանդեպ ուշադրության բարձրացնելու ճանապարհներից մեկն է, նրա իրավունքները պահպանելու ուղղությամբ”, – ընդգծեց Ե.Շատվորյանը:
Իր հերթին Դ.Թումասյանընշեց, որնմանատիպ ձեռնարկի ստղծման գաղափարը շուտ էր առաջացել, սակայն մինչ այն ստեղծելը նույն հեղինակային խումբը կազմել էր մի բրոշյուրերեխաներին քննելու պրակտիկ խորհուրդներով: Բրոշյուրում նշված էին տակտիկական խորհուրդներ, թե ինչպես վարել հարցաքննությունը, ինչպես այն իրականացնել, սակայն այն չէր փակում պրակտիկ ոլորտում առկա բացի ամբողջ ծավալը, և անհրաժեշտություն առաջացավ ստեղծել նոր, ավելի ամբողջական ձեռնարկ:
“Ձեռնարկըհիմնված է միջազգային օրենսդրության և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծի (20.06.2013 թ. դրությամբ) դրույթների վերլուծության վրա:Օրինագիծը դեռ գտնվում է Ազգային Ժողովում, սակայն ընդունվելուն պես այն կլինի բավականին կիրառելի, քանի որ ներկայացնում է պրակտիկ ճանապարհներ` ինչով է կարելի առաջնորդվել, ինչ եղանակներ կիրառել տուժող երեխաների հետ աշխատանքի ընթացքում”, – ասել է Դ.Թումասյանը:
Արդյունքում, երկու գլխից բաղկացած ձեռնարկում դասակարգված կերպով ներկայացված է ազգային և միջազգային օրենսդրությունը, երեխաների մասնակցությամբ իրականացվող գործողությունները և դրանց մարտավարությունը: Ձեռնարկում նաև տեղ ենգտելօրինակներմիջազգային պրակտիկայից, որոնք հնարավոր է կիրառել նաև ազգային օրենսդրության մեջ:
Իր ելույթումԱրթուր Ղամբարյանը նշեց, որ ձեռնարկի հիմքումընկած քրեական դատավարության օրենսգրքի կիրառումը պատահական չէ, քանի որ պրակտիկ տեսանկյունից ձեռնարկի խորհուրդները, որոնք ներառում են միջազգային փորձ և օրինաչափություններ, ակնհայտ են դարձնում այն փաստը, որ պետությունները պետք է բավականաչափ ուշադրություն դարձնենոչ միայն մեղադրյալ-չափահասի իրավունքների պաշտպանության վրա, այլ նաև տուժող-անչափահասների:
Շնորհանդեսի լուսանկարները կարող եք տեսնել հետևյալ հղումով` https://www.facebook.com/media/set/?set=a.970443076302429.1073741845.815159858497419&type=1
About the author