Ամեն տարի, Ուզբեկիստանի կառավարությունը ստիպողաբար մոբիլիզացնում է միլիոնից ավելի Ուզբեկիստանի քաղաքացիների բամբակ հավաքելու նպատակով: Միջազգային ճնշման տակ, Տաշքենդի իշխանություններն այլևս չեն ստիպում երեխաներին բամբակ հավաքել: Սակայն համակարգը դեռ կախված է չափահասների կողմից հավաքված բամբակի արտահանումից ու հատկապես նրանցից, ովքեր հիմնականում ստրկություն են անում կառավարության համար : Տարիներ շարունակ հայտնի էր, որ Ուզբեկիստանի բամբակի արտադրությունը հավասար է ստրկական բիզնեսի: Մինչև այժմ քիչ տեղեկություններ են արձանագրվել այն մասին, թե ինչպես են ղեկավարվում և բաշխվում բամբակի արտահանման եկամուտներն Ուզբեկիստանում: Open Society Foundations-ի <<Ուզբեկիստանի բամբակի սեկտորը. Ֆինանսական հոսքն ու ռեսուրսների բաշխումը>> (Uzbekistan’s Cotton Sector: Financial Flows and Distribution of Resources) վերնագրով զեկույցում նախկին ուզբեկական կառավարության պաշտոնյաները և երկրի փորձագետները բացահայտում են մի քաղաքական տնտեսություն, որն առաջ է մղվում հարկադիր աշխատանքի համակարգի միջոցով: Զեկույցը վեր է հանում երկընտրանքային այն իրավիճակը, որն առկա է Ուզբեկիստանում: Ուզբեկիստանի իշխանությունները ստեղծել են բամբակի մշակման այնպիսի համակարգ, որն ապահովում է արժեթղթերի կայուն հոսք: Մյուս կողմից այս համակարգը աղքատեցնում է այն ֆերմերներին, ովքեր աճեցնում են բամբակը՝ այդպիսով արժանացնելով հարկադրաբար բամբակ հավաքող մարդկանց նվաստացուցիչ ճակատագրի: Նշենք, որ հարկադիր աշխատանքի են ենթարկվում ուսանողները, բժիշկները և ուսուցիչները:
Ուզբեկական կառավարության համար բամբակը երկրի հարստությունն է, և այդ իսկ պատճառով կառավարությունը ստիպում է քաղաքացիներին մասնակցել բամբակի բերքահավաքին՝ որակելով այդ քայլը հայրենասիրական պարտք:
2013 թվականին տեղական ակտիվիստների կողմից իրականացված հարցազրույցում, մի ուսուցչուհի պատմել է. <<Եթե դու չգնաս բամբակ հավաքելու, նրանք միևնույն է քեզ կստիպեն աշխատել: Մեզ ասվել է, որ սա մեր պարտականությունն է երկրին: Եթե չեք ուզում, կարող եք չաշխատել, բայց մյուս կողմից ով պետք է ընտանիքս պահի…: Այսպիսով, ես ստիպված եմ գնալ: Կաշխատեմ այդ 25 օրը և կվերադառնամ դպրոց>>:
Օզոդլիկ կոչվող ռադիոալիքը զեկուցում է, որ 2014 թվականի հոկտեմբերին, Տաշքենդում երեք դատախազներ են ազատվել աշխատանքից, քանի որ չեն կարողացել մոբիլիզիացնել տեղի բնակչությանը բամբակ հավաքելու համար: Ուզբեկիստանում կառավարությունը դատախազություններին և տեղական կառավարման մարմիններին օգտագործում է բնակչությանը մոբիլիզացնելու համար: Կառավարության կողմից իրականացվող նմանատիպ գործողություններն ընդգծում են այն փաստը, որ բամբակ հավաքելու համար բնակչությունը ոչ մի տնտեսական դրդիչ ուժ չունի: Բարեփոխումներ չմտցնելով հարկադիր աշխատանքից կախում ունեցող բամբակի արտադրության մեջ՝ ուզբեկական իշխանությունները միայն փոխարինեցին դպրոցականներին չափահասների հետ:
Ինչու՞ է Տաշքենդը դնում այս պարտականությունը հասարակ քաղաքացիների վրա: Բնավ, խնդիրն աշխատանքի բացակայության մեջ չէ, այլ գործազրկության, որը ստիպել է միլիոնավոր ուզբեկների լքել երկիրը և որոնել աշխատանք Ռուսաստանում: Երկրի հիպեր-ավտորիտար կառավարման համակարգի համատեքստում, պատասխանները հետևյալն են. այն փոքրիկ օղակը, որը կանգնած է վերևում, ունի անհրաժեշտ իշխանություն և նմանատիպ գործողություններից այն միայն շահում է: Հարկադիր աշխատանքից ստացված աշխատավարձն ուղղակի նվաստացուցիչ է: Բամբակի արտադրությունից ստացված եկամուտներն էլ գնում են <<Ագրո-Ֆոնդ>> կոչվող սև արկղ: Այսպիսով, եկամուտները հավաքվում են Ագրո-Ֆոնդում, որը ղեկավարվում է վերևից, և պահվում են արտաբյուջետային հաշվով, որտեղից և երկրի բամբակի բերքից ստացված 1 բիլիոն դոլարը ամեն վայրկյան կարող է անհետանալ:
Ի տարբերություն ինքնիշխան ներդրումային ֆոնդերի, որոնք ղեկավարվում են հարուստ ռեսուրսներ ունեցող երկրների կողմից, Ագրո-Ֆոնդի կառավարիչները պարտավորվածություն չունեն զեկուցելու Ազգային Ժողովին կամ հանրությանը Ագրո-Ֆոնդի եկամուտների և ծախսերի մասին: Կենտրոնական կառավարությունը թելադրում է արտադրության քվոտաները և տեղական գնումների գները, ղեկավարում ներմուծված շուկաները, վերահսկում է ֆերմերների ֆինանսավորումը և ուզբեկական բամբակի տեղական և միջազգային վաճառքները՝ պահպանելով ամբողջական գաղտնիություն բամբակից ստացված եկամուտների օգտագործման մասին: Այսպիսի համակարգը ստեղծում է ղեկավար մարմինների հսկողության ներքո գտնվող մի հսկայական բյուջե իրենց իսկ օգտագործման համար:
<<Ուզբեկիստանի Բամբակի Սեկտորը. Ֆինանսական հոսքն ու ռեսուրսների բաշխումը>> զեկույցն ընդգրկում է բարեփոխումների վերաբերյալ առաջարկություններ, որոնք կիրականացվեին, եթե քաղաքական կամք գոյություն ունենար: Դժբախտաբար, էլիտայի անդառնալի կախվածությունն այս գումարներից արտացոլում է ուզբեկական ռեժիմի կողմից հարկադիր աշխատանքի համակարգի պահպանման նպատակը:
Սկզբնաղբյուրը՝ http://www.opensocietyfoundations.org/voices/exposing-disgrace-uzbek-elite-keep-profiting-forced-labor
About the author