ՄԱԿ-ը հայտնում է, որ թրաֆիքինգի մեղադրանքով դատապարտված կանանց թիվը շատ բարձր է

ByAAVR

ՄԱԿ-ը հայտնում է, որ թրաֆիքինգի մեղադրանքով դատապարտված կանանց թիվը շատ բարձր է

Մարդկանց թրաֆիքինգի մեջ դատապարտվածների 10-ից 3-ը կանայք են համաձայն ՄԱԿ-ի թմրադեղերի և հանցավորության գրասենյակի (ԹՀՊԳ) թողարկած համընդհանուր զեկույցի, որը բացահայտել է, որ կանանց դերը թրաֆիքինգի մեջ ավելին է, քան այլ հանցագործություններում, ինչպիսիք են օրինակ՝ գողությունն ու սպանությունը: ՄԱԿ-ի թմրադեղերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակն ասում է, որ դատապարտված թրաֆիքյորների 28 տոկոսը 2010-2012 թվականներն ընկած ժամանակահատվածում կանայք են, որոնցից շատերը՝ լինելով պահակներ, գործատուներ և գումար շորթողներ, կին լինելու պատճառով վստահություն են ձեռք բերել կին զոհերի կողմից: Զեկույցում ի հավելումն ասվում է, որ ծանր հանցագործություններ կատարած մարդկանց ընդհանուր թվի 10-ից 15 տոկոսը, կազմում են կանայք: ՄԱԿ-ի թմրադեղերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի կողմից թողարկված զեկույցի համակարգող Քրիստինա Կանգասպունտան ասում է, որ մարդկանց թրաֆիքինգի մեջ դատապարտված կանանց թիվը շատ բարձր է, և որ նրանցից մի քանիսը ստիպված են եղել զոհերին գցել ծուղակը գործատուի կերպարով: <<Մարդկանց թրաֆիքինգով զբաղվող կանայք հաճախ սերտ կապի մեջ են լինում զոհերի հետ, թե՛ զոհերին գտնելու ժամանակ, թե՛ խաբելու, և թե՛ տեղափոխելու>>,-ասում է համակարգողը Thomson Reuters հիմնադրամին: Համաձայն այն փաստի, որ մարդկանց թրաֆիքինգի ոլորտում հետախուզությունները հիմնված են զոհերի վկայությունների վրա, <<ցածր պաշտոնում>> խաղացող կին թրաֆիքյորներն ավելի հավանական է, որ գտնվեն և մեղադրվեն, քան այն տղամարդիկ, ովքեր կանգնած են հանցագործության <<վերին դիրքերում>> և հազվադեպ են ճանաչվում զոհերի կողմից: Զեկույցը նաև նշում է, որ գտնված զոհերի 33 տոկոսը երեխաներ են, և ամեն 3 հոգուց 2-ը՝ աղջիկներ:

Ավելի վաղ նոյեմբերին, համընդհանուր ստրկության ինդեքսը  հաշվարկել է, որ 36 միլիոն մարդ աշխարհում ստրկության մեջ է գտնվում: Հաշվարկն ընդգրկում է նրանց, ովքեր սեռական շահագործման և հարկադիր աշխատանքի զոհ են դարձել:

Զոհերը դառնում են հանցագործներ

ՄԱԿ-ի թմրադեղերի և հանցավորության գրասենյակն (ԹՀՊԳ)  ասում է, որ կանանց մեղադրելու և դատապարտելու հավանականությունն ավելի բարձր է քան տղամարդկանց: <<Շուրջ երեսուն երկրներում կին դատապարտյալների ավելի քան 100 դեպք է գրանցվել, ովքեր աշխատել են իրենց ամուսինների, մայերերի և աղջիկների կամ այլ բարեկամների հետ, որպեսզի թակարդը գցեն զոհին, հիմնականում սեռական շահագործման և հարկադիր աշխատանքի նպատակներով >>,- հայտնում է ԹՀՊԳ –ն: Զեկույցում ընդգրկված դեպքերից մեկում, մի կին իր ամուսնու հետ 5 տարով ազատազրկվել էին թրաֆիքինգի ենթարկելու համար 6 կանանց, ում նրանք Բելառուսիայից դեպի եվրոպական երկիր էին տեղափոխել և վաճառել մի գիշերային ակումբի տիրոջ:

Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում դատապարտված կանանց թիվն ավելին է, քան տղամարդկանց թիվը 2010-2012 թվականներն ընկած ժամանակահատվածում, մինչդեռ Հյուսիսային և Հարավային Ամերիկայում թրաֆիքյորների մոտ 40 տոկոսը կանայք են ըստ զեկույցի:

Կին հանցագործների համամասնությունը Հարավային և Արևելյան Ասիայում, Աֆրիկայում և Միջին Արևելքում մոտ 30 տոկոս է, իսկ Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում սանդղակը 20 տոկոսից բարձր է: Զեկույցում ասվում է նաև, որ այն երկրներում, որտեղ կին թրաֆիքյորների քանակը բարձր է, շատ են աղջիկ զոհերը:

<< Շատ կանայք և աղջիկներ, ովքեր թրաֆիքինգի զոհ են եղել, ընտրում են թրաֆիքյոր դառնալու ճանապարհը որպես ելքի միջոց շահագործումից>>- ասում է Anti-Slavery International-ի տնօրեն Այդան Մաքքուադը: <<Իրականությունն այն է, որ այնտեղ, որտեղ կա բռնություն, ինչպես թրաֆիքինգի դեպքում, զոհերն այլ ելք չգտնելով, իրենք են դառնում բռնության դրդիչ ուժը>>:

 Աղբյուրը՝ http://www.trust.org/item/20141124163933-6vy1j/?source=search

 

Share

About the author

AAVR administrator