Վերջերս Երևանի Մարիոթ հյուրանոցում կայացավ «Մարդկանց թրաֆիքինգ շահագործման նպատակով. Հայաստանյան իրավիճակն ու իրականացվող գործողությունները և միջազգային փորձ» մեկօրյա դասընթացը դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների համար:
Դասընթացը կազմակերպված էր UMCOR-ի (ԱՄՆ միավորված մեթոդիստների օգնության կոմիտե), ՀՀ Արտաքին գործերի նախարարության և ԱՄՆ պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ մարմինների հետ համագործակցության բյուրոյի աջակցությամբ:
Դասընթացի բացման խոսքում UMCOR վերականգնողական կենտրոն-ապաստարանի թրաֆիքինգի դեմ պայքարի ծրագրերի համակարգող Վիկտորիա Ավակովան հատկապես ընդգծեց, որ դասընթացին հավաքվածները` թրաֆիքինգի դեմ պայքարում առաջին գծի մարտիկներն են, քանզի հենց իրենք են առաջին օգնության աղբյուրը վտանգում հայտնված իրենց հայրենակիցների համար:
Հավաքվածներին նաև ողջունեցին ՀՀ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ, ՀՀ-ում մարդկանց շահագործման դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի քարտուղար Լուսինե Հակոբյանը, ողջունելով հավաքվածների, իր ղեկավարի` ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդին կից Թրաֆիքինգի դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի (ԹԱԽ) Վահրամ Կաժոյանի անունից, UMCOR-ի միջազգային ծրագրերի մենեջեր Նիքոլաս Ջեգերը, ԱՄՆ պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ մարմինների հետ համագործակցության բյուրոյի Երևանյան ծրագրի տնօրեն Ջեք Անդերսոնը և «Դեմոկրատիան այսօր» ՀԿ հիմնադիր, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի ստրկության գծով հատուկ զեկուցող, ԳՐԵՏԱ-ի փորձագետ, UMCOR-ի խորհրդատու Գյուլնարա Շահինյանը:
“ՀՀ կառավարությունը չափազանց կարևորում է թրաֆիքինգի դեմ պայքարը: Արդեն տասնամյակից ավել է ինչ Հայաստանը պայքարում է թրաֆիքինգի դեմ: Այս ընթացքում իրականացվել են օրենսդրական դաշտի բարեփոխումներ և համապատասխանեցվել են ստանձնած միջազգային պարտավորություններին: Հայաստանը միացել է մարդկանց թրաֆինքիգին առնչվող բոլոր միջազգային իրավական ակտերին և փաստաթղթերին: Ստեղծվել է խորհուրդ և կենսունակ համակարգ, որը համակարգում և ղեկավարում է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը Միջազգային կազմակերպությունների վարչության պետի, թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը: Խորհուրդը և աշխատանքային խումբը սերտ համագործակցում են թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում ներգրավված հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ», – իր ողջույնի խոսքում ասեց Լուսինե Հակոբյանը:
Իր հերթին Գյուլնարա Շահինյանը, կարևորելով UMCOR-ի գործունեությունը թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում հատկապես նշեց, որ թրաֆիքինգը չի ճանաչում սեռ և ազգություն, ուստի էլ ավելի կարևոր է համախմբվածությունը միջազգային հարթակներում:
Դասընթացի առաջին մասում իրենց ներկայացումներով ելույթ ունեցան ՀՀ ԱՍՀՆ ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության կանանց
հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետ Էլեոնորա Վիրապյանը, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ Ռոբերտ Գրիգորյանը և UMCOR վերականգնողական կենտրոն-ապաստարանի թրաֆիքինգի դեմ պայքարի ծրագրերի համակարգող Վիկտորիա Ավակովան:
Նրանք ներկայացրեցին ներկաներին մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում հայաստանյան փորձն ու անցած ճանապարհը, խնդիրների լուծումներն ու փորձը:
Դասընթացի երկրորդ մասում ներկայացվեց ոլորտի միջազգային փորձը, մասնակիցները հարց ու պատասխանի միջոցով քննարկեցին արդի մարտահրավերները:
Դասընթացի լուսանկարները կարող եք տեսնել հետևյալ հղումով՝ https://www.facebook.com/media/set/?set=a.999732473373489.1073741848.815159858497419&type=3
About the author