Չինաստանում սեռական շահագործմանը պետք է վերջ տրվի

ByAAVR

Չինաստանում սեռական շահագործմանը պետք է վերջ տրվի

Ուորըն Քապլանը` ամերիկյան շահույթ չհետապնդող “Girl Justice” բարեգործական հիմնադրամի գլխավոր տնօրենը գրում է.

“Քանի դեռ Ամերիկան շարունակում է սրընթաց երթը բոլոր իր քաղաքացիներին ավելի խորը և կայուն անկախություն ապահովելու ուղղությամբ, ես անընդհատ մտածում եմ հազարավոր մարտահրավերների մասին, որոնց աշխարհում ամեն օր բախվում են կանայք: Որպես “Girl Justice” (“Արդարություն կանանց համար”) կանանց հնարավորությունները ընդլայնող բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն` կյանքը ինձ անընդհատ հիշեցնում է կանանց իրավունքների շարունակական պայքարի մասին՝ թե՛ տանը ,թե՛ արտերկրում: Եվ մինչդեռ ոչ մի երկիր անթերի չէ կանանց հզորացման և իրավունքների պաշտպանության խնդիրների լուծման համատեքստում, մի երկիր կանգուն և հետևողական է իր կանանց իրավունքների ոտնձգության հարցում` Չինաստանը:

 

 

Կանանց իրավունքների համաշխարհային համատեքստում այսօր առավել նշանակալից է դարձել Չինաստանի կանանց սեռական շահագործման խնդիրը: Ավելի կոնկրետ, Չինաստանում գործում է ապօրինի ճանապարհներով հարևան երկրներ կանանց դուրս բերելու և թրաֆիքինգի ենթարկելու տարիներից եկած սարսափելի պրակտիկա: Քսանից-երեսուն հազար կին Հյուսիսային Կորեայից այս պահին պահվում են Չինաստանում. նրանք առևանգվել են իրենց տներից և սեռական ստրկության են վաճառվել չինացի թրաֆիքյորներին ընդամենը 300 դոլարով մեկ կնոջ համար:

 

Չինաստանում սեռական շահագործման “ոլորտը” մեծ վերելք ապրեց վերջերս, և շատ հնարավոր է, որ արդեն հազարավոր զոհերի հոսքեր են ձևավորվել ինչպես Չինաստանից արտերկիր, այնպես էլ աշխարհից դեպի Չինաստան: Ցավոք սրտի, ստույգ պաշտոնական տվյալներ սեռական շահագործման “ոլորտում” ընդգրկվածների մասին չկա, քանի որ Չինաստանը հրաժարվում է ճշգրիտ պաշտոնական տվյալներ հրապարակի կանանց սեռական շահագործման վերաբերյալ:

 

Ըստ ԱՄՆ պետքարտուղարության “Մարդկանց թրաֆիքինգի մասին” 2014 թվականի զեկույցի չինաստանի կանայք անընդհատ թրաֆիքինգի են ենթարկվում ստվերային գործելաոճ և թրաֆիքինգի վաճառքի վրա մասնագիտացված քրեական խմբավորումների կողմից` ներառելով սեռական շահագործման ստրուկների վաճառքը դեպի Ավստրիա, Բելգիա, Բրազիլիա, Գերմանիա, Ֆրանսիա և բազմաթիվ այլ երկրներ… Այս զարհուրելի առևտրի մեծ մասը նաև կազմում են հարևան և այլ երկրներից Չինաստան բերվող կանայք:

 

Իրավիճակը ավելի է տխրեցնում, երբ գիտակցում ես, որ Չինաստանում չկա ոչ մի պաշտոնական օրենք, որն արգելում է երիտասարդ 14-18 տարեկան աղջիկների մարմնավաճառությունը: Այսպիսի չոր և անտարբեր վերաբերմունքը Չինաստանի կանանց անվտանգության վերաբերյալ ուղղակի անազնիվ է և պետք է վերացվի ամեն գնով ու միջոցներով, որպեսզի լիարժեք ձևով պաշտպանված լինեն ոչ միայն չինացի կանանց իրավունքները, այլև այն բոլոր միլիոնավոր կանանց իրավունքները, ովքեր վաճառվում ու շահագործման են ենթարկվում Չինաստանի արագ զարգացող սեքս-“արդյունաբերությունում”:
Ցավոք, կանանց սեռական շահագործումը Չինաստանում շատ ավելի խորը խնդիր է, քան սեռական շահագործման նպատակով Չինաստան բերված տասնյակ հազարավոր կանանց խնդիրները, քանի որ խոսքը գնում է ոչ միայն սեռական շահագործման մասին, այլ կանանց իրավունքների ու ազատությունների ընկալման հասարակության կողմից: Չինաստանում այսօր առկա են բռնաբարություններ և պարսավանքի մթնոլորտ, որպես կանանց վերաբերող հիմնական սոցիալական խնդիրներ, որին բախվում են չինացի կանայք` նրանք նույնիսկ քայլում են փողոցներում` անընդհատ վախենալով չինացի տղամարդկանցից: Չինաստանում բռնաբարությունների մեծ մասը սոցիալական “բռնաբարություններ” են, որոնք նպաստում են ավելի խորը` ֆիզիկական և սեռական անվտանգության վախի զգացողության ամրապնդմանը:
Այս կոնտեքստում ուշագրավ է առաջատար միջազգային սոցիոլոգներից մեկի մեկնաբանությունը այս առիթով, ով փորձում է բացատրել, թե ինչու է Չինաստանում տասը բռնաբարության դեպքից հաղորդվում միայն մեկի մասին: Այս ապշեցուցիչ մեկնաբանությունը ևս մեկ անգամ բացահայտում է Չինաստանը որպես շատ փակ հասարակություն, որի կանայք ոչ միայն սոցիալապես և ֆինանսապես ճնշված են (չհաշված երեխաների սպանության խնդիրները), այլև սեռականորեն մատնված են բռնության:
Չինաստանի պատմությունը միշտ տարբերվել է իր արտակարգ դաժանությամբ, և հայրիշխանության թուլանալուն պես այսօր ձգտում է ստեղծել այնպիսի հասարակական խարանների սիստեմ, ըստ որի չինացի կինը պատասխանատվություն կզգա իր իսկ բռնաբարության համար,և որտեղ ընտանիքի անունը խայտառակության կմատնվի նրա բռնաբարության պատճառով: Այս մոտեցումները հաստատվում են “Sexual Violence and Abuse: an Encyclopedia of Prevention, Impacts, and Recovery” (“Սեռական բռնություն և չարաշահում. հետևանքների, կանխարգելման և վերականգնման հանրագիտարան”) գրքում: Հեղինակ Ջուդի Պոստմուսը նշում է. “Բախվելով սեռական բռնությանը՝ չինացի կանայք պետք է հիշեն, որ պատասխանատու են միայն բռնության կանխարգելման հարցում”:
Ամերիկայում մեր սեփական ազգային հայացքները ու դիսկուրսը կապված ընտանեկան և սեռական բռնության հետ սկսել են փոխվել ոչ այդքան վաղ` հիմնականում կապված The Ray Rice scandal-ի սկանդալի հետ: Սակայն մինչ Ամերիկան իր վրա պարտավորություն է վերցնում իր հասարակության կանանց սփոփելու և բուժելու արժանապատվություն, հարգանք և անկախություն պարգևելու միջոցով, Չինաստանում տղամարդիկ շարունակում են ծեծել և բռնության ենթարկել իրենց կանանց և ընկերուհիներին աննկարագրելի մասշտաբներով: Ըստ փաստերի 34% կանայք տղամարդու հետ հարաբերությունների ընթացքում գոնե մեկ անգամ ծեծված են եղել տղամարդու կողմից: Իսկ մտապահելով վերոնշյալ չինացի կանանց շրջանում սեռական շահագործման և բռնության փաստերի մասին լռելու միտումը` կարելի է միայն պատկերացնել  իրենց զույգի կողմից սեռական բռնության կամ չարաշահման ենթարկվածների իրական թվերը:
Սեռական շահագործման, հարձակումների և բռնաբարությունների պատմությունների թվաքանակը թե՛ ընդհանուր Չինաստանում ,թե՛ անհատական մակարդակի վրա հավասարապես ապշեցնում են: Հաֆինգթոն փոստը անդրադարձել էր մի զարհուրելի դեպքի, երբ Լի Հաու անունով մի տղամարդ կանանց ստիպում էր գետնանցումներ փորել, այնուհետև կանայք վերածվում էին նրա սեռական ստրուկների, մինչև դա չվերածվեց երկու կանանց սպանության: Չինացի լրագրողը, որը զբաղվում էր այդ դեպքի լուսաբանումով, տեղական իշխանությունների կողմից խոշտանգումների էր ենթարկվում լուսաբանումը կասեցնելու նպատակով, քանի որ այդ նյութը ընգծում էր տոտալիտար կառավարության խոշտանգողների, հարձակվողների և մարդասպանների պաշտպանողական քաղաքականությունը, որոնք էլ իրենց հերթին օգնում են կառավարությանը բռնի ուժով պահել իշխանությունը:

 

Մի այլ կին, Չժոու Քին անունով, որը բռնաբարված էր Գուիժոու նահանգում, ազատվեց դրա պատճառով աշխատանքից, քանի որ պահպանակով սեռական ակտը Չինաստանում բռնաբարություն չի որակվում:

Չինաստանը ուղղակի պարտավոր է վերջ դնել չինացի կանանց սեռական շահագործողների, բռնաբարողների և սեռական շահագործողների պաշտպանության հետևողական քաղաքականությանը:

 

Ի վերջո, այս բոլոր քննարկումները Չինաստանում սեռական շահագործման շուրջ նաև լավ առիթ են հիշել և հիշեցնել կանանց սեռական շահագործման խնդիրների մասին ամբողջ աշխարհում:

Ոչ մի կին ոչ մի երկրում չպետք է ենթարկվի շահագործման:
Սակայն, երբ այս ամերիկացին` այսինքն ես, տեսնում է սեռական շահագործման այսպիսի մասշտաբներ այսքան զարհուրելի մանրամասներով, որոնք այսօր առկա են Չինաստանում, նա պարտավոր է հայտարարություն անել, հասարակության ուշադրությունը գրավել այդ հարցի վերաբերյալ. Չինաստանը պե՛տք է վերջ դնի կանանց սեռական շահագործմանը”:

 

 

Սկզբնաղբյուր` http://www.huffingtonpost.com/auren-kaplan/sexual-exploitation-in-ch_b_6285618.html

Լուսանկարը` http://www.shinealoud.co.uk/news/tackling-sexual-exploitation-among-teens/

Share

About the author

AAVR administrator