Բրիտանացի թրաֆիքյորներին ըստ նոր օրինագծի սպառնում է ցմահ բանտարկություն

ByAAVR

Բրիտանացի թրաֆիքյորներին ըստ նոր օրինագծի սպառնում է ցմահ բանտարկություն

Մարդկանց թրաֆիքինգով զբաղվողները՝ թրաֆիքյորները կարող են դատապարտվել ցմահ բանտարկության ըստ բրիտանական նոր օրինագծի:


Ինչպես հայտնում է TheGuardian-ը, ըստ տարբեր գնահատականների՝ 13.000 հարկադիր աշխատանքի, սեռական շահագործման և տնային աշխատողների շահագործման զոհերի թիվ ունենալով, Բրիտանիայի կառավարությունը ստիպված եղավ ընդունել ստրկության մասին օրինագիծը մինչև Խորհրդարանի մայիսյան գլխավոր ընտրությունները:

 
2015 թվականի մարտի վերջին ընդունած այս օրինագիծը երկարացնում է դատապարտված թրաֆիքյորի ազատազրկման ժամկետը, որը նախկինում եղել է 14 տարի: Բացի դրանից ըստ օրինագծի իշխանությունները իրավունք կունենան գրավ դնել թրաֆիքյորի ակտիվների վրա և ստիպել նրանց փոխհատուցում վճարել զոհերին: Օրինագծի նպատակներիցէնաև պաշտպանել ստրկության մեջ հայտնվելու ռիսկային գոտում գտնվող անձանց:

 
Օրենքը ընդունվել է համաշխարհային ստրկության տվյալների ֆոնին՝ տարեկան աշխարհում 36 մլն մարդ գնվում կամ վաճառվում են, ենթարկվում են շահագործման, ինչը վկայում է ոլորտում անբավարար աշխատանքներ տանելու մասին:
Օրինագիծը ընդունվել է ՄԱԿ-ի ստրկության զոհերի հիշատակման հաջորդ օրը՝ մարտի 26-ին:

 
Մի շարք այլ երկներևսներկայացրել են թրաֆիքյորների ցմահ ազատազրկման օրինագծեր, սակայն, ըստ TheGuardian-ի, Բրիտանիայի օրինագիծը նախադեպը չունեցողփաստաթուղթ է:

 
Օրինագծով մտահոգված են նաև տնային աշխատանքի ոլորտում ներգրավված աշխատողների իրավունքի պաշտպանները, որոնք գտնում են, որ ընդունվող օրինագիծը չի պաշտպանում արտերկրացի տնային աշխատողներին, քանի որ նախատեսված չի աշխատողի “անկախությունը մեկ հիմնական գործատուից”: Փոխարենը, Ազգային Ուղղորդման մարմնի կողմից այն միգրանտներին, ովքեր թրաֆիքինգի ենթարկվելու կասկածի տակ են կտրամադրվի 6-ամսյա վիզա:

 
Ըստ Բրիտանիայի “Home Office” կառավարական կառույցի տվյալների, որը զբաղվում է միգրացիայի և սոցիալական հարցերով, Բրիտանիայում 2013 թվականի ընթացքում ֆիկսվել է 13.000 հազար թրաֆիքինգի դեպք, որի զոհերի մեծամասնությունը միգրանտներ են Ալբանիայից, Նիգերիայից, Վիետնամից ու Ռումինիայից:

Լուսանկարը` Bonzo/Alamy

 

Share

About the author

AAVR administrator