Հնդկաստանի Օդիշա քաղաքում վերջերս հանրությանը ներկայացվել է նոր, նախադեպը չունեցող դյուրին և պարզ դիզայնով հավելված բջջային հեռախոսների համար, նախատեսված Հնդկաստանի կանանց համար: Ըստ հավելվածը մշակողների` այն կօգնի կանանց խուսափել վտանգավոր իրավիճակներից և ավելի պաշտպանված զգալ, հաղորդում է «Women in the world»-ը:
Ըստ պարբերականի, հավելվածը` որի անունն է «Իմ ընկեր», նախատեսված է որպես լրացուցիչ անվտանգության միջոց այն աշխատող կանանց համար, ովքեր հաճախակի ստիպված են լինում միայնակ ճանապարհորդել, առավել ևս գիշերները:
Ոստիկանության հանձնակատար Ռ.Փ. Շարմանը հայտնել է, որ այն կանայք, ովքեր կցանկանան օգտագործել այս հավելվածը պետք է գրանցեն իրենց տվյալները ոստիկանության համապատասխան մարմինների մոտ, ինչպես նաև ծնողների և երեք մոտ ընկերոջ կոնտակտային տվյալներ տրամադրեն: Հանձնակատարը ավելացրեց, որ ի շնորհիվ GPS տեխնոլոգիայի, անձի գտնվելու վայրը հեշտությամբ կարող է ֆիկսվել:
«Դժվար պատահարի կամ վտանգավոր դրության դեպքում, հավելվածի օգտատերը կարող է օգնության հաղորդագրություն ուղարկել միայն սեղմելով հեռախոսը միացնելու կոճակը: Անմիջապես սեղմելուց հետո օգնության հաղորդագրությունը կստանան ոստիկանությունում, այն նաև կուղարկվի ծնողներին ու ընկերներին», – բացատրում է հավելվածի մանրամասները Շարման:
Բացի դրանից, արդեն անցած տարվա սեպտեմբերից Հնդկաստանի ոստիկանությունում այն կանայք, ովքեր հայտվել են փորձանքի մեջ կարող են աջակցության կենտրոններում աջակցություն, իրավաբանական և բժշկական խորհրդակցություն ստանալ:
Լուսանկարը` «Women in the world» կայքից
About the author