Քրեական գործերով տեղեկատվություն տրամադրելու սկզբունքները. կլոր սեղան քննարկում

ByAAVR

Քրեական գործերով տեղեկատվություն տրամադրելու սկզբունքները. կլոր սեղան քննարկում

Մայիսի 16-17-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ կլորս եղան-քննարկում, որի ընթացքում, ԶԼՄ-ների և ՀԿ-ների ներկայացուցիչների համատեղ ուժերով մշակվեցին քրեական գործերով ՀՀ Քննչական կոմիտեի կողմից տեղեկատվության տրամադրելու սկզբունքները:

Քննարկման կազմակերպիչներն էին ՀՀ Քննչական Կոմիտեն և ԵԱՀԿ-ի Երևանյան գրասենյակը, որոնք մի սեղանի շուրջ էին հավաքել իրավաբանական, լրատվական և քաղաքացիական հասարակության ոլորտների ներկայացուցիչներին, քննարկելու տեղեկատվության հետ պրոֆեսիոնալ վարվելու, տարածելու և տրամադրելու գործընթացներն ու դրանից բխող խնդիրները:

Տեղեկատվության ազատության և նախաքննության գաղտնիության, “Մասնավոր կյանքի պաշտպանության հիմնախնդիրները” թեմայով հանդես եկավ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, իրավաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ՝ Արթուր Ղամբարյանը:

ՀՀ Քննաչական Կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության ՀԿԳ ավագ քննիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը հանդես եկավ «ՀՀ Քննչական կոմիտեի ծառայողների կողմից քրեական գործերով տեղեկատվություն տրամադրելու սկզբունքները» թեմայով:

Այս հարցի քննարկումների ժամանակ իր մասնակցությունը բերեց նաև ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ՝ Աղվան Հովսեփյանը, որն էլ հարցի կարգավորման համար հանդես եկավ իր առաջարկներով:

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ՝ Շուշան Դոյդոյանը ներկայացրեց Քրեական դատավարությանը նթացքում տեղեկատվություն ստանալու հիմնախնդիրները:

Կլոր-սեղանի ամենասուր քննարկումներից մեկը ԶԼՄ-ների կողմից տեղեկատվության ստացման, տարածման և լրագրողական էթիկայի կանոնների խախտման շուրջ էր:

Քննարկումների ընթացքում ելույթով հանդես եկավ նաև Առավոտ թերթի լրագրող՝ Ռուզան Մինասյանը` «Քրեական գործերով տեղեկության տրամադրումն ու մարդու իրավունքների խախտման հիմնախնդիրները» թեմայով:

Հանդիպմանը օրակարգից դուրս փորձի փոխանակմամբ հանդես եկավ «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արզուման Հարությունյանը, որը ներկայացրեց իրենց կողմից արդեն երրորդ տարին իրականացվող «Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի տեղեկատվական պլատֆորմի զարգացում» ծրագիրը, ինչպես նաև այն աշխատանքները, որոնց իրականացմանշ նորհիվ խիստ կրճատվել են թրաֆիքինգի թեմայով ԶԼՄ-ներով հրապարակված նյութերում անճշտությունները:

Ըստ Ա. Հարությունյանի իրենց կազմակերպության կողմից վերջին երեք տարում Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի տեղեկատվական պլատֆորմի զարգացման հարուստ փորձն ու դրական արդյունքները կարող է կիրառվել նաև ՀՀ Քննչական կոմիտեի համապատասխան օղակների կողմից:

– Երեք տարի շարունակ մեր կազմակերպությունն անց է կացնում ԶԼՄ-ների տարեկան կտրվածքով ամենամյա հետազոտություն, որը մեծապես օգնում է հասկանալ լրատվական դաշտի թույլ կողմերը, միտումներն ու զարգացումները: Այս հետազոտությունները նաև հրաշալի միջոց են հասկանալու, թե ինչպես շարունակել համագործակցությունը լրատվական դաշտիհետ, – նշել է Ա.Հարությունյանը, առաջարկելով Քննչական Կոմիտեի ներկայացուցիչներին նույնպես նմանատիպ հետազոտություններ անցկացնել:

Քննարկումների դրական արդյունքներն անժխտելի էին: Մասնակիցներն առաջարկեցին նմանատիպ հանդիպումները շարունակել և հասնել համագործակցության առավել արդյունավետության:

Share

About the author

AAVR administrator