Երևանի մամուլի ակումբը նշեց իր գործունեության 20-ամյակը, գրում է 168.am-ը:
Հուլիսի 18-ին Երևանի մամուլի ակումբն (ԵՄԱ) Երևանի Կամերային պետական թատրոնում նշեց իր գործունեության 20-ամյակը: Միջոցառման ընթացքում ԵՄԱ-ի փորձագետները պատվոգրեր և մրցանակներ հանձնեցին լրագրողներին, լուսանկարիչներին։
Ի թիվս այլոց, ովքեր բարձրացան բեմ մրցանակի հետևից «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արզուման Հարությունյանը արժանացավ մրցանակի հանրային կարևորություն ունեցող խնդիրները ֆիլմերում և սոցիալական գովազդի ժանրում լավագույնս ներկայացնելու համար: Մրցանակը հանձնեց Երևանի մամուլի ակումբի փորձագետ, ԵՄԱ ամփոփագրի խմբագիր Արևհատ Գրիգորյանը։
«Լրատվական դաշտում աշխատող լրագրողները մեծ դերակատարություն ունեն հանրության հասունացման գործում: Վերջին երկու տարիները բավականին լարված էին լրագրողների համար՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական մարտահրավերները, որոնք չեն կարող չազդել մեր մասնագիտական ոլորտի վրա:
Այսօր լրատվական դաշտում ամենա հիմնական հարցը ներքին և արտաքին քաղաքական հարցերի լուսաբանման հարցերում, ինչպես նաև մեր երկրի զարգացման ուղիներում քարոզչությունը լրատվությունից տարբերակելն է», – իր խոսքում ասաց ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Միջոցառման վերջում Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը ոսկե մեդալ շնորհեց ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանին:
Բոլոր մրցանակակիրների մասին կարող էք կարդալ 168.am-ի «Երևանի Մամուլի ակումբը նշեց իր գործունեության 20-ամյակը» հոդվածում:
About the author