Շուտով հայտնի կդառնա Հայաստանի կարգավիճակը “Մարդկանց թրաֆիքինգի մասին” ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում

ByAAVR

Շուտով հայտնի կդառնա Հայաստանի կարգավիճակը “Մարդկանց թրաֆիքինգի մասին” ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում

Այսօր, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կհրապարակի 2015 թ.-ի ԱՄՆ Պետքարտուղարության ամենամյա զեկույցը Մարդկանց թրաֆիքինգի մասին (Trafficking in Persons Report 2015):

«Թրաֆիքինգի զոհերի պաշտպանության ակտ»-ի (Trafficking Victims Protection Act) պահանջներին համաձայն զեկույցը գնահատում է աշխարհի տարբեր երկրների կառավարությունների գործադրած ջանքերը մարդկանց թրաֆիքինգի՝ ժամանակակից ստրկության դեմ պայքարի գործում, հայտնում է ԱՄՆ կառավարության կայքը:

Այս տարվա զեկույցը՝ TIP-ի 15-րդ թողարկումն է, որը ներառում է 188 երկրների և տարածաշրջանների նկարագրություններ և խորհուրդներ:

Այս տարի նաև նշվում է «Թրաֆիքինգի զոհերի պաշտպանության ակտ»-ի (Trafficking Victims Protection Act – TVPA)15-ամյակը:

Հայտարարության հանդիսավոր արարողության ընթացքում Պետքարտուղար Քերին նաև հարգանքի տուրք կմատուցի 2015 թվականի զեկույցի Հերոսներին. այս տարի դա ութ կին և ութ տղամարդ են, որոնց ջանքերի շնորհիվ ժամանակակից ստրկության դեմ պայքարի գործում գրանցվել են երկարատև ազդեցություն: Նրանց անունները կհրապարակվեն Զեկույցի հայտարարության ընթացքում:

Share

About the author

AAVR administrator