Հայաստանը «Մարդկանց թրաֆիքինգի մասին» 2014 թ.-ի ԱՄՆ Պետքարտուղարության տարեկան զեկույցում կրկին դասվեց առաջին խմբին: Հուլիսի 27-ին Վաշինգտոնում ԱՄՆ Պետքարտուղարությունը ներկայացրեց «Մարդկանց թրաֆիքինգի մասին» 2014 թվականի տարեկան զեկույցը, որում ներկայացվեց մոտ 188 երկրների կարգավիճակը մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ոչ դյուրին գործում:
Զեկույցում դիտարկված 188 երկրներից միայն 31-ն են տեղ գտել առաջին խմբի երկրների շարքում:
Հայաստանը, ինչպես նախորդ երկու տարին, այս տարի ևս դասակարգվեց առաջին խմբի երկրներին, ինչը նշանակում է, որ ՀՀ կառավարությունը մակսիմալ ջանքեր է գործադրում թրաֆիքինգի դեմ պայքարի նվազագույն չափանիշների լիարժեք բավարարման ուղղությամբ կոնկրետ քայլեր ու գործողություններ ձեռնարկելու ուղղությամբ:
Հատկանշական է նաև այն, որ Հայաստանը նախկին Խորհրդային Միության երկրներից միակն է, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի հետ միասին տեղ է գտել մարդկանց թրաֆիքինգի զոհերի պաշտպանության առաջին խմբի երկրների շարքում:
«Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ բավարարում է թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշներին: 2014 թվականին խորհրդարանն ընդունեց օրենք, որով միօրինականացվեցին թրաֆիքինգի կասկածյալ ու բացահայտված զոհերի նույնականացման, աջակցության, պաշտպանության և վերաինտեգրման ընթացակարգերը հանրապետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության համար: Սակայն դեռևս չկար տուժողների կամ վկաների պաշտպանության պաշտոնական մեխանիզմ, ինչպես նաև բացահայտվել էին ավելի քիչ թվով զոհեր», – նշում է Պետդեպարտամենտը:
«Ոստիկանությունը հաջողությամբ իրականացրել է Հայաստան թրաֆիքինգի ենթարկված օտարերկրացի զոհերի նույնացում և նրանց ուղղորդել դեպի խնամք ապահովող կազմակերպություններ: Կառավարությունը պահպանել է ամուր գործակցային ու աշխատանքային հարաբերությունները հակաթրաֆիքինգային հասարակական կազմակերպությունների, տեղական զանգվածային լրատվամիջոցների, դոնոր կազմակերպությունների ու տարածաշրջանային գործընկերների հետ: Դատարանների կողմից մարդկանց թրաֆիքինգի համար ավելի քիչ մարդիկ են դատապարտվել», – ասված է զեկույցում:
Աուդիո-Վիզուալ թիմը մեծ ուրախությամբ շնորհավորում է Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարող բոլոր կառույցների ու անհատներին: Այս հաղթանակը հնարավոր է դարձել բոլորի հետևողական և արդյունավետ աշխատանքի շնորհիվ:
Ամբողջական զեկույցը կարող եք կարդալ՝ Trafficking in Persons հղումով:
Հայաստանին վերաբերող հատվածը՝ Զեկույց մարդկանց թրաֆիքինգի 2014 թ. մասին հղումով:
About the author