2015 թվականի սեպտեմբերի 23-ին ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի ծրագրի թիմը ընդունելություն կազմակերպեց՝ նշելու մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում Հայաստանում գրանցված հաջողությունները և խրախուսելու Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբին այդ չարիքի դեմ շարունակական արդյունավետ պայքար մղելու համար:
Ընդունելությանը ներկա էին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան փոխդեսպան Քլարք Փրայսը, Հայաստանում թրաֆիքգինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի ղեկավար, դեսպան Վահրամ Կաժոյանը, դեսպանատան և թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի այլ անդամներ: Հաջողություններից մեկն էր նաև այն, որ ԱՄՆ Պետքարտուղարության եվրոպական բյուրոյի մրցանականբաշխութան կոմիտեն հայտարարել է Մարիցա Հովհաննիսյանին որպես տարվա Եվրոպայի և միջազգային կազմակերպությունների արտաքին ծառայության առաջատար ազգային ծառայող:
Մարիցա Հովհաննիսյանին շնոհվել է գերազանցության ՊԱՏՎՈ ՄՐՑԱՆԱԿ: Մրցանակը շնորհվել է մարդկանց թրաֆիքինգի դեմ երկարաժամկետ և արդյունավետ պայքարի, ինչպես նաև շոշափելի և էական արդյունքների հասնելու համար: Աշխատելով տարբեր սոցիալական խնդիրների ոլորտում՝ Մարիցային հաջողվել է հատկապես մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում գրանցել լուրջ հաջողություններ: Հատկանշական է նաև մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի աջակցության ծրագրեր, կառավարության և քաղաքացիական հասարակության միջև համագործակցութուն ստեղծելու ասպարեզում նրա ունեցած ձեռքբերումները։ Եվ ինչպես Մարիցան է նշում․ «Ես իհարկե հաջողությունների չէի հասնի, եթե չլիներ մեր թիմի և աշխատանքային խմբի հրաշալի անդամների աջակցությունը»:
About the author