Երեխաների թրաֆիքինգ. Ինչի՞ մասին ենք մենք իրականում խոսում

ByAAVR

Երեխաների թրաֆիքինգ. Ինչի՞ մասին ենք մենք իրականում խոսում

Վերջերս միջազգային մամուլում երեխաների թրաֆիքինգի շուրջ “բարոյական խուճապը” շեղում է հասարակությանը երեխաների, պետության և միգրացիայի վերաբերյալ կարևոր հարցադրումներ անելուց: Մենք անհանգստանում ենք երեխաների համար, սակայն ինչի՞ մասին է իրականում խոսքը:

Այս հարցերի պատասխաններն է իր հոդվածում փնտրում Open Democracy-ի թղթակից Վիվիեն Գրին:

Ըստ Վիվիեն Գրիի երեխաների թրաֆիքինգի այսօրվա տարածումն առաջացնում է խիստ անհանգստություն մասնագետների, ծնողների և լայն հանրության շրջանում: Այս պարզ և նողկալի գաղափարը նրա մասին, թե ինչպես կարող են մեծահասակները խոցելի երեխաներին առ ու ծախի առարկա սարքել, զարհուրանք է առաջացնում:

Այսպիսով ամբողջ աշխարհում տարբեր կազմակերպություններ և կառավարություններ մեծ ջանքեր են դնում թրաֆիքինգի դեմ պայքարի գործի մեջ: Մեծ Բրիտանիյում, օրինակ, տեղական իշխանությունները թրաֆիքինգի զոհ երեխաներին բացահայտելու և այնուհետև իրենց հետ աշխատելու համար օգտագործում են հատուկ մշակված ուղեցույցներ, երեխաների թրաֆիքինգի դեմ պայքարի ստորաբաժանումներ ստեղծված են երկրի տարբեր հատվածներում:

Ըստ Վիվիեն Գրիի այս և այլ ջանքերը ենթադրում են, որ մենք կանգնած ենք ծանր, աննդհատ աճող խնդրի առաջ. երեխաների թրաֆիքինգը նմանվել է համաճարակի, որը բուժելու համար անհրաժեշտ են հատուկ ուշադրություն և ռեսուրսներ:

Սակայն ինչու՞ է նման իրավիճակ ստեղծվել: Որքանո՞վ է նշված խնդիրը հանդիսանում խնդիր իրավական տեսանկյունից, և ի՞նչ են հասկանում իշխանությունները երեխաների թրաֆիքինգ եզրույթը օգտագործելիս:

Ըստ Բրիտանիայի «Երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի կանխարգելման ազգային ընկերություն» բարեգործական կազմակերպության սահմանման երեխաների թրաֆիքինգ է համարվում երեխաներին հավաքագրելը, տեղափոխելը, ապա շահագործման և հարկադիր աշխատնքի ենթարկելը կամ՝ վաճառելը երրորդ անձանց:

Ինչպես նշում է Վիվիենը՝ երեխաները հաճախակի ենթարկվում են տարրբեր տեսակի շահագործումների. սեռական շահագործման, ներգրավվում են խարդախության մեջ, ենթարկվում են հարկադիր ամուսնությունների, տնային հարկադիր աշխատանքի, այլ երեխաների խնամում կամ հարկադիր խոհարարություն անում, աշխատում են գործարաններում կամ այգիներում, ներգրավվում են քրեական գործունեության մեջ, ինչպիսին է գրպանահատությունը, մուրացկանությունը, թմրամիջոցների առևտուրը, աշխատանքը մարիխուանայի տնտեսություններում, կեղծ DVD-ների անօրինական վաճառքը և անցորդների պայուսակների գողությունը:

Հաճախակի ասվում է, որ հիմնականում Բրիտանիայում երեխաներին շահագործման համար բերում են արտերկրից, չնայած կան այլ տվյալներ, ըստ որի երեխաներին Բրիտանիայի մի մասից ուղղակի տեղափոխում են մյուսը:

Ըստ Մեծ Բրիտանիայի Ազգային քրեական կոմիտեի երրորդ ամենամյա մարդկային թրաֆիքինգի ծավալների գնահատման ամենամյա ռազմավարական փասթաթղթի, որը թողարկվել է 2014 թվականին, 2.744 մարդ գնահատվել է որպես մարդկային թրաֆիքինգի պոտենցիալ զոհ, որոնցից 602-ը երեխաներ են եղել. այս թիվը 2012-ի ից ի վեր աճել է 22 տոկոսով: Այս բոլոր թվերը, ըստ հոդվածի հեղինակի, վկայում են նրա մասին, որ երևույթը տարածվում է, չնայած նրան, որ սևեռուն ուշադրության տակ է գտնվում:

Ամենակարևոր մարտահրավերը, որը այս պահին կանգնած է երեխաների թրաֆիքինգի դեմ պայքարողների առջև, ըստ Վիվիենի, հենց թրաֆիքինգի ստույգ սահմանումն է:

Ինչպես նա նշում է իր հոդվածում, ենթադրվում է, որ սահմանման մեջ պարզություն կմտցնի հայտնի 2000 թվականի Պալերմոյի արձանագրությունը, սակայն գործնականում այս սահմանման հետ խնդիրներ են ծագում, մասնավորապես երբ խոսքը գնում է, թե ինչ է պետք ներառել կամ բացառել եզրույթի մեջ, երբ խոսքը գնում է երեխաների թրաֆիքինգի մասին:

Ըստ Պալերմոյի արձանագրության սահմանման մարդկանց թրաֆիքինգի մասին խոսելու համար անհրաժեշտ է անձի տեղաշարժը կամ տեղափոխությունը (այսինքն երեխային տեղափոխում են A կետից B կետը):

Սակայն արդյո՞ք այս տեղաշարժը կարելի է որակել որպես երեխային վնաս տալ, հարցնում է Վիվիենը, շարունակելով, որ ակնհայտ է որ ոչ, քանի որ ամբողջ աշխարհում մայրերը իրենց երեխաներին օրեցօր տեղափոխում են զանազան վայրեր, ընդլայնելով երեխաների սոցիալական ինտեգրացիան: Այս դեպքում ավելի կարևոր է դառնում ոչ թե երեխայի տեղաշարժումը վայրից վայր, այլ այն ինչ տեղի է ունենում երեխայի հետ ճանապարհորդության ընթացքում և դրանից հետո:

Իսկ ի՞նչ անել այն դեպքում, եթե երեխայի կյանքը սարսափելի է, օրինակ, արդեն մինչև ճանապարհորդություն, հարցադրում է հոդվածի հեղինակը:

Ենթադրենք, շարունակում է Վիվիենը, որ երեխան որևէ պատերազմական երկրից ծնողների կողմից ուղարկվում է ավելի անվտանգ երկիր ընկերների կամ բարեկամների մոտ: Արդյո՞ք սա կարելի է դիտարկել որպես երեխայի թրաֆիքինգ:

Գործնականում տարբեր կազմակերպություններ և ՀԿ-ներ երեխաների թրաֆիքինգը այնքան ազատ են սահմանում, որ գրեթե ամեն տեղաշարժում ի վերջո կարելի է նկարագրել իբրև երեխայի թրաֆիքինգ կամ երեխային թրաֆիքինգի մեջ ներգրավվում, գրում է Վիվիենը:

Նա օրինակ է բերում որոշակի հաշվետվություններում հանդիպող երևույթ, երբ երեխաների որդեգրումը կամ անհայտ կորելը անփույթորեն որակվում է որպես թրաֆիքինգի դեպք: Այլ հաշվետվություններում թրաֆիքինգի տակ դասակարգում են մանկատներում ապօրինի ապրող երեխաները:

Եզրույթների համաձայնեցման պակասը խոսում է նրա մասին, որ խնդիրը ոչ միայն գոյություն ունի, այլև երբեմն վատթարանում է, գրում է հոդվածի հեղինակը:

Սահմնումների հետ կապված, Վիվիենը առաջ է քաշում ևս մեկ խնդիր. “երեխա”-յի գաղափարը:

Կոնկրետ ի՞նչ ենք իրավաբանորեն ներառում կամ բացառում “երեխա” գաղափարի մեջ, հարցադրում է հեղինակը: Արդյո՞ք մենք խոսում ենք 16 տարեկան դեռահասների մասին, թե արդեն 18-ը լրացածների, իսկ գուցե արդեն 21 տարեկան չափահասներին ևս երեխա ենք համարում, ինչպես, օրինակ, սահմանված է Երեխայի իրավունքների պաշտպանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիաում:

Այս կոնտեկստում խնդիր է դառնում ոչ միայն տերմինաբանության մեջ համաձայնեցումները, որոնք խոչնդոտում են ճշգրիտ վիճակագրություն վարել երեխաների թրաֆիքինգի վերաբերյալ, այլ նաև դեր են խաղում երիտասարդների պատկերացումները թույլատրելիի և ոչ թույլատրելիի մասին սեռական կյանքում:

Ի՞նչ խնդիրներ կարող էն այստեղ ևս ի հայտ գալ

Բնականաբար բոլոր երեխաները պետք է պաշտպանված լինեն ամեն տեսակի վնասներից, որտեղից էլ նրանք լինեն, սակայն վախը երեխաների թրաֆիքինգի առաջ կարող է և հաճախակի առաջացնում է այսպես կոչված “բարոյական խուճապ”, իր եզրահանգումն է տալիս հոդվածի հեղինակը:

“Բարոյական խուճապը” իր հետթին չափազանցնում է հասարակության մեջ եղած մտահոգությունները և պատկերացումները իրականության մասին: Եթե որևէ խնդրի շուրջ նման խուճապ գոյություն ունի այն կարող է դառնալ կատարյալ միջոց հասարակության ուշադրությունը ավելի կարևոր խնդիրներից շեղելու համար կամ ստեղծելու “սոցիալական վախ”-ի մթնոլորտ խնդրի շուրջ:

Ինչպես գրում է Վիվիեն Գրինը, երեխաների թրաֆիքինգի գաղափարը առաջ է եկել դեռևս XIX դարում, “սոցիալական վախի” մի այլ շրջանում երբ “սպիտակ ստրկության” մասին պայքարը հիմնականում հենված էր կանանց Եվրոպայի բորդելներում սեռական շահագործման գաղափարի վրա:

Երեխաների թրաֆիքինգի վերադրսևորումը ժամանակակից հասարակության մեջ կապված է արդեն հասարակության այսօրվա արդի խնդիրների հետ, ինչպիսին են՝ միգրացիան, փախստականների և ապաստան խնդրողների հոսքերը:

Երեխաների թրաֆիքինգը դուրս է պրծնում բարոյական վիրավորանքի տեսքով. “Ինչպես սա կարող էր պատահել հենց մեզ հետ”: Ինչպե՞ս կարող էր դարաշրջանը “գողանալ” մանկության գախափարը, որը այսօր որոշակի ճգնաժամ է ապրում, քանի որ ինչ որ կերպ աշխարհը անկառավարելի է դարձել:

Բարոյական խուճապի արդյունքն է այն, որ մեր հայացքները ավելի հրատապ խնդիրներից ավելի շատ են սևեռվել թրաֆիքինգի վրա և հասարակությունը չի ցանկանում ընդունել, որ այն սոցիալական խնդիրների ավելի լայն շրջանակի հետևանք է, այլ ոչ թե ինքնուրյուն խնդիր: Ավելի հեշտ է երեխային պիտակավորել իբրև թրաֆիքինգի զոհ, քան պնդել, որ այն ավելի լայն սոցիալական և քաղաքական, տնտեսական խնդիրների զոհ է, ինչի պատասխանատուների շրջանակը ավելի լայն ու բարձր է:

Այսպիսով, ըստ Վիվիեն Գրիի միայն թրաֆիքինգի վրա մեր ուշադությունը սևեռելով մենք արդարացնում ենք միգրացիոն ռեպրեսիվ քաղաքականությունը, բացի դրանից թրաֆիքինգի վտանգներից խուսափելու համար մենք չափազանց մեծ հսկողության տակ ենք պահում երեխաներին, դարձնելով վերջիններիս կյանքը չափից ավելի կառավարվող:

Որպես հոդվածի եզրահանգում հեղինակը առաջարկում է խուճապի մատնվելու և աննդմեջ երեխաների իրավունքները պաշտպանելու փոխարեն փորձել նոր մոտեցումներ ցուցաբերել այդ խնդիրը լուծելու համար՝ աշխատել միգրացիոն քաղաքականության հարցերի հետ:

Share

About the author

AAVR administrator