Նոյեմբերի 11-ին Մեդիա Նախաձեռնությունների Կենտրոնում տեղի ունեցավ “Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա” ՀԿ-ի նախագահ Արզուման Հարությունյանի վարպետության դասը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի լրագրության ֆակուլտետի ուսանողների համար: Ներկա էին բակալավրի և մագիստրատուրայի ուսանողներ:
Հանդիպումը անց կացվեց բաց քննարկման ձևաչափով, որի ընթացքում Ա.Հարությունյանը պատմեց Հայաստանում սոցիալական գովազդի ոլորտի մասին, առկա խնդիրների ու զարգացումների մասին, ցուցադրեց “Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա” ՀԿ-ի տարբեր տարիների և տարբեր նախագծերի շրջանակներում նկարահանված և հեռարձակված սոցիալական հոլովակներ:
Ամեն ցուցադրությունից հետո քննարկում էր ծավալվում, ուսանողները հայտնում էին իրենց տպավորությունները, առաջարկում իրենց գեղարվեստական լուծումներն ու քննարկում մասնագիտական մոտեցումները:
Ուսանողներին նաև շատ հետաքրքրեց թրաֆիքինգի թեմային նվիրված հոլովակները, որոնց ցուցադրումից հետո Ա.Հարությունյանը նաև պատմեց “Թրաֆիքինգի դեմ պայքարի տեղեկատվական պլատֆորմի զագացում” ծրագրի մասին:
Հանդիպման լուսանկարները հասանելի էն “Վարպետության դաս Մանկավարժական Համալսարանի ուսանողների համար” հղումով:
About the author