Թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրվա՝ հուլիսի 30-ի նախօրեին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ մեկնարկեց «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով» խորհրդի աշխատանքային խմբի հերթական հանդիպումը:
Օրակագում հարցեր էին ուղղված Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքների կազմակերպմանը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողմից արված նպատակային հետազոտությունների և զեկույցների վերլուծություններ և քննարկումներ:
Հանդիպման մասնակիցներին ողջունելուց հետո աշխատանքային խմբի ղեկավար Վ. Կաժոյանը խոսքը փոխանցեց Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) ներկայացուցիչ Ն. Ասատրյանին, ով ներկայացրեց ՄՄԿ-ի կողմից իրականացված «Հարավային Կովկասի երկրներում մարդկանց թրաֆիքինգի հակազդման բացերի հայտնաբերում և կարիքների գնահատում» ծրագրի արդյունքները: Աշխատանքային խմբի անդամները ՄՄԿ-ի ներկայացուցչի հետ միասին վերլուծեցին ծրագրի յուրաքանչյուր հավելվածի սկզբունքները և արդյունքներն ընդունեցին ի գիտություն:
2016թ.-ի հուլիսի 1-ին ԱՄՆ Պետքարտուղարության հրապարակված զեկույցի քննարկման ժամանակ նախ նշվեց աշխատանքային խմբի բոլոր մասնակիցների ներդրումը թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքներում, ինչի շնորհիվ Հայաստանն արդեն չորրորդ տարին անընդմեջ ընդգրկված է առաջին խմբի երկրների ցանկում: Աշխատանքային խմբի անդամ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության «Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի» ծրագրերի համակարգող Մ. Հովհաննիսյանի անմիջական մասնակցությամբ մանրամասն ուսումնասիրվեց նաև ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցի «Առաջարկներ Հայաստանին», «Քրեական հետապնդում», «Պաշտպանություն» և «Կանխարգելում» բաժինները: Հայաստանի 2016-2017 թթ. հակաթրաֆիքինգային գործողությունների ծրագիրը քննարկելիս, որոշվեց ջանքեր գործադրել և գործնական քայլեր ձեռնարկել՝ զեկույցում Հայաստանի մասով նշված առաջարկներն իրականացնելու համար: Առաջարկները քննարկելիս արձանագրվեց, որ տասը առաջարկից երկուսի իրականացումն այնուամենայնիվ խնդրահարույց է:
Դրանք են՝
Ինչ վերաբերում է տեղական մասնավոր զբաղվածության ծառայությունների լիցենզավորմանը և կանոնակարգմանը, պարզ դարձավ, որ այս ոլորտի կարգավորումը մեկ տարվա ընթացքում դժվար իրագործելի է: Քննարկումների արդյունքում որոշվեց ուսումնասիրել, ՄՄԿ-ի ռեսուրսի օգտագործմամբ, Թուրքիայում հայ զոհերի բացահայտման և նրանց անվտանգ վերադարձն ապահովելու համար անհրաժեշտ մեխանիզմի մշակման հնարավորությունները:
Որոշվեց նաև համակարգել գերատեսչությունների և ՀԿ-ների կողմից իրականացվող գործողությունները՝ բնակչության իրազեկության բարձրացմանն ուղղված աշխատանքներում:
Օրակարգի հաջորդ հարցն ուղղված էր թրաֆիքինգի զոհերի նույնացման հանձնաժողովի աշխատանքի և ծագած խնդիրների ամփոփ ներկայացմանն ու քննարկմանը: «Թրաֆիքինգի զոհերի նույնացման հանձնաժողով»-ի կատարած աշխատանքաների մասին ամփոփ զեկույցով հանդես եկավ նաև ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Է. Վիրապյանը: Ուշագրավ էին զոհերի մասով ընթացիկ վիճակագրության, ՀՀ պետական կառույցների կողմից օգնության չափերի, թիրախային խմբերի իրազեկության բարձրացմանն ուղղված աշխատանքների ներկայացումները և վերլուծությունները: Աշխատանքի ընթացքում ծագած խնդիրներից խոսելիս Է. Վիրապյանը նշեց, որ նույնացման ցուցիչների բացակայությունը հանդիսանում է հիմնական դժվարություններից մեկը, որին ի պատասխան ՄՄԿ-ի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ մոտ ապագայում այդ ցուցիչները կմշակվեն իրենց գրասենյակի օժանդակությամբ: Է. Վիրապյանը նաև տեղեկացրեց, որ հանձնաժողովի անդամներն այցել են մի շարք մարզեր, որտեղ ներկայացրել են զոհերի նույնացման և աջակցության նոր մեխանիզմերը տարբեր շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների (բժիշկներ, խնամակալության ու հոգաբարձության հարցերով զբաղվող աշխատակիցներ, ոստիկաններ, սոցիալական աշխատողներ, զբաղվածության գործակալներ):
Իրավական դիտարկումներ «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» ՀՀ օրենքի, դրա հիման վրա ընդունված և այլ իրավական ակտերի առնչությամբ օրակարգային հարցի շուրջ ելույթով հանդես եկավ ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչ Դ. Թումասյանը, ով ներկայացրեց նշված օրենքի հիման վրա ընդունված և այլ իրավական ակտերի առնչությամբ իրավական դիտարկումներ, որոնք ընդունվեցին ի գիտություն և որոշվեց այս հարցին անդրադառնալ ավելի ուշ:
Հաջորդ օրակարգային հարցը նվիրված էր ԵԱՀԿ գործող նախագահի մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հատուկ ներկայացուցիչ Մադինա Ժարբուսինովայի 2016 թ. հոկտեմբերին Հայաստան կայանալիք այցի նախապատրաստական հարցերի քննարկմանը, որը ներկայացրեց Վ. Կաժոյանը: Քննարկումների արդյունքում որոշվեց հնարավորության դեպքում կազմակերպել Մ. Ժարբուսինովայի հարցազրույցը Հանրային հեռուստատեսությամբ և բացի երկկողմ հանդիպումներից առաջարկներ ներկայացնել այցի շրջանակներում կոնֆերանսի կամ կլոր սեղանի կազմակերպման կապակցությամբ:
Օրակարգի հաջորդ հարցը մարդկանց թրաֆիքինգի զոհերի նույնացման և ուղղորդման աջակցության անդրազգային ուղղորդման մեխանիզմների ներկայացումն էր, որով հանդես եկավ աշխատանքային խմբի քարտուղար Լ. Հակոբյանը: Նա հիմնականում ներկայացրեց ս. թ. հունիսի 21-ից 22-ը Ստրասբուրգում Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ԵԽ Կոնվենցիայի կիրառման ազգային պատասխանատուների հանդիպմանը իր մասնակցության մանրամասները, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգի զոհերի նույնացման և ուղղորդման աջակցության անդրազգային համագործակցության առկա մոդելները: Լ. Հակոբյանի զեկույցն ընդունվեց ի գիտություն:
Այլ հարցերի շրջանակը բավականին լայն էր՝ սկսած աշխատանքային խմբի հանդիպումներին ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչների կայուն մասնակցության հարցից մինչ www.antitrafficking.am կայքէջի անխափան աշխատանքի և ֆինանսավորման հարցերը:
Այլ հարցերի շարքում քննարկվեց նաև՝
Կայացավ ևս մեկ շատ կարևոր և արդյունավետ հանդիպում՝ ուղղված Հայաստանում մարդկանց թրաֆիքնգի դեմ պայքարի աշխատանքների կազմակերպմանը:
About the author