27.06.2017թ. ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակեց մարդկանց թրաֆիքինգի մասին (TIP) ամենամյա զեկույցը: Այս զեկույցը ԱՄՆ կառավարության՝ օտարերկրյա կառավարություններին մարդու իրավունքների, թրաֆիքինգի մասին իրազեկելու և տեղեկացնելու հիմնական դիվանագիտական միջոցն է: «Մարդկանց թրաֆիքինգի մասին» զեկույցը համապարփակ ռեսուրս է, թե ինչ միջոցներ են ամբողջ աշխարհում ձեռնարկվում թրաֆիքինգի կանխարգելման և բացահայտման նպատակով:
Զեկույցում ամրագրվում է նաև մարդու իրավունքների հիմնահարցերում հանդիպող խնդիրները և դրանք լուծելու ուղիները: Միջազգային հարթակում այս պարտավորությունը ստանձնել է ԱՄՆ կառավարությունը:
Զեկույցում ներկայացվում է մարդկանց թրաֆիքինգի բնույթն ու երևույթի ծավալների համաշխարհային իրավիճակը, ինչպես նաև առկա վիճակագրությունը: Այստեղ ամփոփվում է սպիտակ ստրկությունը վերացնելու նպատակով կառավարությունների կողմից իրականացված գործողությունների շրջանակը:
ԱՄՆ կառավարությունը օգտագործում է TIP զեկույցը` ապահովելով համագործակցություն օտարերկրյա կառավարությունների միջև թրաֆիքինգի դեմ ուղղված բարեփոխումները խթանելու, չարիքի դեմ պայքարելու և կանխարգելելու նպատակով: Ամբողջ աշխարհում սույն զեկույցն օգտագործվում է որպես գործիք միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա կառավարությունների և հասարակական կազմակերպությունների կողմից` ուսումնասիրելու, թե տարբեր երկրներում ինչ ռեսուրսներ են անհրաժեշտ թրաֆիքինգի դեմ արդյունավետ պայքար մղելու համար:
«Մարդկանց թրաֆիքինգի մասին» զեկույցի հիմնական նպատակներն են.
TIP զեկույցում յուրաքանչյուր երկիր ներառվում է գոյություն ունեցող երեք մակարդակներից մեկում՝ համապատասխանաբար հիմք ընդունելով տվյալ երկրի կառավարության ներդրած ջանքերն ու նախորդ տարվա գործողությունները՝ ըստ «թրաֆիքինգի վերացմանն ուղղված նվազագույն չափանիշների»:
2017 թվականի մարդկանց թրաֆիքինգի մասին զեկույցում մանրամասն ներկայացված է 178 երկրների կառավարությունների կողմից իրականացվող աշխատանքները:
Հայաստանը 5 տարի անընդմեջ դասվում է առաջին խումբ երկրների շարքում, ինչը նշանակում է, որ ՀՀ կառավարությունը, պետական և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում, ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ թրաֆիքինգի վերացման և կանխարգելման գործընթացում:
Զեկույցում ներկայացված խնդիրներին և դրանք վերացնելուն ուղղված քայլերին զուգահեռ, զետեղված են նաև առաջարկներ կառավարություններին՝ բարելավելու իրենց գործողությունները և այդպիսով շոշափելի արդյունքներ գրանցելու թրաֆիքինգի դեմ պայքարում:
Զեկույցը կարդացեք այստեղ:
About the author