Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման մրցույթ

ByAAVR

Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման մրցույթ

ՀՀ-ում թրաֆիքինգի հարցերով խորհուրդը հայտարարում է լրագրողական մրցույթ: Մրցույթի նպատակն է խրախուսել ՀՀ-ում մարդկանց շահագործման/թրաֆիքինգի երևույթի և դրա դեմ պայքարի վերաբերյալ լուսաբանումը:

Մրցույթին մասնակցելու դիմումի հայտը լրացրեք այստեղ՝ https://goo.gl/forms/ XgBHiVf78tnxyS7V2 

Մրցույթին կարող են ներկայացվել 2016 թվականի հոկտեմբերի 31-ից մինչև 2017 թվականի հոկտեմբերի 31-ը հրապարակված լրագրողական նյութերը հետևյալ անվանակարգերում.

  • Տպագիր և առցանց լրատվամիջոցներ:
  • Հեռուստատեսություն և ռադիո:

Լրագրողական նյութերի ներկայացման վերջնաժամկետն է 2017 թվականի նոյեմբերի 24-ը ներառյալ:
Դիմումում նշեք նյութի ամբողջական ինտերնետային հասցեն: 
Կդիտարկվեն միայն հայերեն նյութերը: 

Յուրաքանչյուր անվանակարգում կշնորհվեն դրամական մրցանակներ.

  • Առաջին տեղ – 300.000 ՀՀ դրամ
  • Երկրորդ տեղ – 200.000 ՀՀ դրամ
  • Երրորդ տեղ – 100.000 ՀՀ դրամ:

Ներկայացված աշխատանքները կգնահատի մասնագիտական ժյուրին, որը կազմված է թրաֆիքինգի հարցերով ազգային փորձագետներից և լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներից: Աշխատանքները կդիտարկվեն և կգնահատվեն ժյուրիի կողմից նախապես մշակված չափորիշիչներով` առաջնորդվելով լրագրողական էթիկայի և թրաֆիքինգ երևույթի ճիշտ մեկնաբանման սկզբնուքներով: Ժյուրին իրավասու է մրցանակ չշնորհել որևէ անվանակարգում կամ տեղի համար, եթե գնահատման չափանիշներին համապատասխան նյութ չլինի:

Մանրամասների համար կարող եք զանգել 010 560 360 կամ 091 43 51 36 հեռախոսահամարներով կամ գրել foi@foi.am էլեկտրոնային հասցեին:

Share

About the author

AAVR administrator