Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի նոր ազգային ծրագրի մշակում աշխատանքային խմբի կողմից

ByAAVR

Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի նոր ազգային ծրագրի մշակում աշխատանքային խմբի կողմից

2018թ.-ի հուլիսի 27-ից 29-ը կայացավ ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի աշխատանքային խմբի հերթական հանդիպումը։ Այս հանդիպումն ավարտին հասցրեց ՀՀ-ում թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի 2019-2021թթ. ազգային ծրագրի մշակումը, որն ուժի մեջ կմտնի ՀՀ կառավարությանն առընթեր Մարդկանց թրաֆիքնգի դեմ պայքարի Խորհրդի հաստատումից հետո և ՀՀ-ն առաջիկա 3 տարիների համար կունենա մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և տուժածների աջակցության ևս մեկ իրատեսական ծրագիր։

Քանի որ 2017թ.-ին Հայաստանը ԱՄՆ պետքարտուղարության հայտնի զեկույցի արդյունքներով 5 ամյա առաջատարի դիրքը զիջեց, ուստի այս ազգային ծրագրում պահպանելով ձեռքբերումները՝ ուժեղացվեցին նաև այն գործողությունները, որոնց թերացման պատճառով Հայաստանը հայտնվել է 2-րդ խումբ երկրների շարքում։

 

 

 

 

 

 

Աշխատանքային խմբի անդամ պետական, միջազգային և հասարակական կառույցների ներկայացուցիչների օրինակելի աշխատանքի շնորհիվ լուրջ քննարկումներ ծավալվեցին հատկապես ՀՀ ոստիկանության և ՀՀ աշխատանքի տեսչության աշխատանքների կազմակերպման ուղղությամբ։ Հանդիպման մասնակից ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներն իրենց աջակցության պատրաստակամությունը հայտնեցին ազգային նոր ծրագրի լիարժեք իրականացման հարցում։

 

 

 

 

 

 

Աշխատանքային խմբին ղեկավար Վահրամ Կաժոյանը և քարտուղար՝ Լուսինե Հակոբյանը լիարժեք համակարգելով աշխատանքային խմբի բոլոր անդամների առաջիկա գործողությունների պլանները, կարողացան ստանալ այն ցանկալի ազգային ծրագիրը, որով այսօր կարող է հպարտանալ մեր երկիրը։

 

 

 

 

 

 

Զարմանալի կազմակերպված և սրտացավ են աշխատանքային խմբի բոլոր անդամները, որոնք հասարակական հիմունքներով ամեն ինչ անում են, որ Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի երևույթը հասցվի նվազագույնի։

Աշխատանքային խմբում ընդգրկված են ՀՀ նախարարությունների, մարդու իրավունքների պաշտպանի, միջազգային և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Հանդիպման կազմակերպումն հնարավոր դարձավ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի աջակցության շնորհիվ։

Հանդիպման մասին ֆոտո ռեպորտաժն այս հղումով >>>

Share

About the author

AAVR administrator