Այս հարցի պատասխանը տրվեց Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության կողմից 2018թ.-ի սեպտեմբերի 12-ին հրավիրված քննարկման ժամանակ։
Քննարկվող խնդրո առարկան հետազոտության միջոցով (ներկայացված է կայքի Հաշվետվություններ բաժնում) ներկայացրին՝ իրավաբան, երեխայի իրավունքների փորձագետ` Ամալյա Ոսկանյանը և ի.գ.թ., դոցենտ, երեխայի իրավունքների փորձագետ / քրեական իրավունքի մասնագետ` Դավիթ Թումասյանը։
Ո՞րն է խնդիրը.
Սեռական շահագործումը և սեռական չարաշահումը երեխաների հանդեպ կատարվող բռնության վատթարագույն ձևերից են, որոնց հետևանքները հետապնդում են անձին անգամ չափահաս դառնալուց հետո: Վերջին տարիների ընթացքում Հայաստանում ավելացել է երեխաների դեմ ուղղված սեռական հանցագործությունների թիվը: Մասնավորապես, 2015թ.- ի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում սեռական հանցագործությունների վերաբերյալ քննվել է 131 քրեական գործ, որից 84-ը կատարվել է երեխաների նկատմամբ (սեռական հանցագործությունների ընդհանուր թվի 64 %), 2016թ.-ին` 157 քրեական գործ, որից 110-ը կատարվել է երեխաների նկատմամբ (70 %), իսկ 2017թ.-ին` 161 քրեական գործ, որից 101-ը կատարվել է երեխաների նկատմամբ (62.7 %): Թեև Հայաստանը որոշ քայլեր է ձեռնարկել երեխաներին սեռական շահագործումից և սեռական չարաշահումից պաշտպանելու ուղղությամբ, սակայն, վերջին տարիների վիճակագրությունը և միջազգային փորձի համադրությունը ցույց են տալիս, որ ձեռնարկած քայլերը դեռ բավարար չեն երեխաներին սեռական շահագործումից և չարաշահումից արդյունավետ պաշտպանելու համար:
Ի՞նչ առաջարկություններով հանդես եկան փարձագետները.
Լանզարոտեի կոնվենցիան Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է 2010 թվականի սեպտեմբերի 29-ին, սակայն առ այսօր չի վավերացրել: Լանզարոտեի կոնվենցիան լրացնում է Հայաստանի կողմից վավերացված այլ կոնվենցիաների տրամաբանությունը և նախատեսում երեխաների սեռական շահագործումից և սեռական չարաշահումից պաշտպանության նոր մոտեցումներ ու միջոցներ:
Առաջարկությունները խմբավորված էին հետևյալ ուղղություններով.
Քննարկման մասնակիցների կողմից եղան մի շարք հարցադրումներ, որոնց սպառիչ պատասխանները տվեցին փորձագետների կողմից։
ՀԿ-ների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները հայտնեցին իրենց աջակցության պատրաստակամությունը կոնվենցիան օր առաջ վավերացնելու համար։
Զեկույցը՝ Հաշվետվություններ բաժնում
Ֆոտոռեպորտաժը՝ Anti-Trafficking Information Platform in Armenia էջում
About the author