ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ապօրինի միգրացիայի դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ Իրաքի Հանրապետությունում բնակվող մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, ՀՀ տարածքով տարանցման պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, կազմակերպել են Իրաքի մի շարք քաղաքացիների ապօրինի միգրացիան՝ նրանցից յուրաքանչյուրից ստանալով 12.000-ական եվրո գումար:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում https://armenpress.am/arm/news/983500/?fbclid=IwAR22PI8r9e39IaRuVgx1TtFGni5PskQkaTTBvS6D0XELa0xzs3whCimsY24
About the author