Mamul.am: “Ստամբուլում և Իսրայելում 30%-ով ավելացել են օրգանների փոխպատվատման վիրահատությունները․ կասկածելի է”․ Սուքիաս Թորոսյան

ByAAVR

Mamul.am: “Ստամբուլում և Իսրայելում 30%-ով ավելացել են օրգանների փոխպատվատման վիրահատությունները․ կասկածելի է”․ Սուքիաս Թորոսյան

Ծաղրանկարիչ, նկարիչ, դերասան Սուքիաս Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ “Դոնոր օրգանների սև շուկան հարակից է մարդկանց թրաֆիքինգի շուկային և սերտորեն կապված է երկրի սոցիալական վիճակի հետ:

Նման իրավիճակը հնարավոր է այն երկրներում, որտեղ պատերազմ է, և որտեղ անհետ կորածներին, գերիներին և մահացածներին չեն հաշվարկում: Կասկածներ է հարուցում, երբ հայտարարում են որ դա պետական գաղտնիք է։Պատահականորեն կարդացի որ ստամբուլում և իսրայելում 30% ավելացել է օրգանների փոխպատվաստման վիրահատությունները։Տա աստված որ սխալված լինեմ, սակայն հիշեցի Կոսովոյում և Ալբանիայում մարդկային օրգանների առևտրի հետ կապված միջադեպերի շարքը 1999 թվականին: Հուսով եմ որ մեր պատկան մարմինները աչքաթող չեն անի և քննության կառնեն ամեն մի դեպք։”

Հղում՝ https://mamul.am/am/news/199773?fbclid=IwAR07Ei3dqxJ6TtxrJJJN45Zp3ka2dIkXNvb_JQ8xw_uMJ8hrtfTjnoji0lA

Share

About the author

AAVR administrator