Հայաստանի երեք առաջատար համալսարանների լրագրողական ֆակուլտետների շուրջ 80 ուսանողների համար 2020 թվականի դեկտեմբերին կազմակերպվեց առցանց դասախոսությունների շարք՝ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության մասին նյութեր պատրաստելու, ինչպես նաև գենդերային հավասարության, գենդերային կարծրատիպերից և խտրական լեզու և գովազդներ կիրառելուց խուսափելու վերաբերյալ։
Դասախոսությունը վարում էր իրավապաշտպան և արհեստավարժ լրագրող Զարուհի Հովհաննիսյանը։ Նա ուսանողների հետ քննարկեց նաև լրատվամիջողցների առանցքային դերն իրազեկման բարձրացման և կարծիքների ու մտածելակերպի ձևաորման գործում, այդ թվում նաև հուսալի տեղեկատվության օգտագործումը և արդյունավետ հարցազրույցի մեթոդները՝ խնդրին հասարակության ուշադրությունը հրավիրելու համար։ Լրատվամիջոցները կարևոր դեր են խաղում կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և հավասար իրավունքների խթանման գործում։
Դասախոսությունների ընթացքում փորձարկվեց Եվրոպայի խորհրդի կողմից մշակված կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերի լուսաբանման լրատվամիջոցների ուղեցույցը։
«Մարդու իրավունքների ոլորտում մեծ փորձ ունեցող մասնագետին լսելը և ընտանիքում բռնության լուսաբանման գործնական օրինակներ քննարկելը շատ լավ հնարավորություն է մեր ուսանողների համար», նշեց հայ-ռուսական համալսարանի լրագրության ամբիոնի վարիչ Մարինա Ալեքյանը՝ ընդգծելով իրենց թեմայի վերաբերյալ ավելի ընդլայնված քննարկումներ կազմակերպելու պատրաստակամությունը։
Դասախոսությունները կազմակերպվել են «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի վավերացման ուղին Հայաստանում» Եվրոպայի խորհրդի ծրագրի իրազեկման բարձրացման գործողությունների շրջանակներում։
Ուղեցույցը՝ https://rm.coe.int/media-guideline-arm-final/1680a15261
About the author