Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի նոր փուլ։ Հանդիպում Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը

ByAAVR

Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի նոր փուլ։ Հանդիպում Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը

2021թ.-ի հուլիսի 27-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը անցկացվեց ազատ օրակարգով աշխատանքային հանդիպում, որին ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մարդու իրավունքների և քաղաքացիական հարցերով պատասխանատուներ, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության,

ՀՀ-ում Աշխատանքի միջազգային կազմակերպության աշխատակիցներ, ՀՀ-ում Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի ՀԿ սեկտորի պատասխանատուներ («Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա», «Վորլդ Վիժն Հայաստան», «Դեմոկրատիան այսօր», «ԱՄՔՈՐ Հայաստան» ):

Շուրջ երկու ժամ տևած պրոակտիվ հանդիպման ժամանակ խոսվեց ոլորտում կատարած աշխատանքների, ձեռքբերումների, բացթողումների, վերջերս մեկնարկած նախագծերի մասին, որոնց թվում է ԱՄՆ պետդեպարտամենտի մարդկանց թրաֆիքինգի մոնիտորինգի և դրա դեմ պայքարի գրասենյակի կողմից ֆինանսավորվող և Վորլդ Վիժն Հայաստանի կողմից իրականացվող եռամյա ծրագիրը:

Բարձրաձայնվեցին խնդիրներ, որոնք առնչվում էին կրթությունից դուրս մնացած երեխաների հիմնախնդիրներին, մարդկանց թրաֆիքինգի խորքային հետազոտությունների և նպատակային նյութերի հրապարակման ու դասընթացների անցկացման ժամանակ մատուցվող նյութի փորձագիտական մոնիթորինգի անհրաժեշտությանը, թրաֆիքինգի զոհերին նույնականացման պահից մինչև ինտեգրում իրականացվող աշխատանքների ու արդյունքների գնահատման անհրաժեշտությանը և ոլորտին վերաբերող այլ հարցեր:

Հանդիպման ավարտին որոշվեց նաև հանդիպումների այս ձևաչափը դարձնել պարբերական։

Share

About the author

AAVR administrator