ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից «Թրաֆիքինգի և շահագործման, սեռական բռնության ենթարկված անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ» ծրագրի իրականացման նպատակով հայտարարված դրամաշնորհի հատկացման մրցույթի հրավեր

ByAAVR

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից «Թրաֆիքինգի և շահագործման, սեռական բռնության ենթարկված անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ» ծրագրի իրականացման նպատակով հայտարարված դրամաշնորհի հատկացման մրցույթի հրավեր

Հայտարարության սույն տեքստը հաստատված է ՀՀ Ա և ՍՀ նախարարի 2021 թվականի նոյեմբերի 9-ի 172-Ա/1 հրամանով ստեղծված գնահատող հանձնաժողովի որոշմամբ: Մրցույթի ծածկագիրը` «ԱՍՀՆ-ԴՄ-ԹՇՎԾ-22/2»:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ՝ նաև պատվիրատու), որը գտնվում է ք. Երևան Կառավարական տուն 3 հասցեում, հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ, որը կազմակերպվում է armeps (www.armeps.am) էլեկտրոնային համակարգի միջոցով:

Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը սահմանված կարգով կառաջարկվի կնքել դրամաշնորհի տրամադրման՝ նվիրաբերության պայմանագիր (այսուհետ պայմանագիր)։

Սույն մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմանները ինչպես նաև մրցույթին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպություններին ներկայացվող պայմանները սահմանված են հրավերով: Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 15 -րդ օրվա ժամը 12:00-ը: Սույն հայտարարությունը էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգում հրապարակվելու օրը հրապարակվում է նաև պատվիրատուի՝ https://www.mlsa.am/?cat=142 հասցեով գործող պաշտոնական ինտերնետային կայքում՝ նշելով հրապարակման ամսաթիվը:

Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևովarmeps համակարգի միջոցով, սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 15-րդ օրը ժամը 12:00-ին։ Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար Լիանա Մկրտչյանին:

Հեռախոս 060 65 26 54

Էլ. փոստ liana.mkrtchyan@mlsa.am

https://docs.google.com/document/d/1ARxHwVcSJxTtl4zj3ajmlD4s9Zw6LIRV/edit?usp=sharing&ouid=110442188305860022515&rtpof=true&sd=true

Share

About the author

AAVR administrator