Հրապարակվել է «Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարը ՀՀ-ում» ձեռնարկը

ByAAVR

Հրապարակվել է «Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարը ՀՀ-ում» ձեռնարկը

«Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարը ՀՀ-ում» վերտառությամբ ձեռնարկն առաջին ձեռնարկն է ՀՀ-ում, որը ներկայացվում է 2021թ.-ի մայիսի 5-ին ընդունված ՀՀ նոր քրեական օրենսգրքի կարգավորումներին համապատասխան: Հաշվի առնելով, որ սույն ձեռնարկը նախատեսված է աշխատանքային ոլորտում, մասնավորապես՝ գյուղատնտեսությունում, ներգրավված անձանց համար, այստեղ հիմնականում շեշտադրվում է հարկադիր աշխատանքը՝ որպես շահագործման հիմնական ձևերից մեկը, իսկ շահագործման մյուս ձևերը ներկայացվում են մասնակի:

Ձեռնարկում առկա են նաև ՀՀ աշխատանքային օրենսդրության որոշակի վերլուծություններ, որոնք հարակից են թիրախ թեմային և անհրաժեշտ են գործատուների և աշխատողների իմացության համար:
Ընդհանուր առմամբ, մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարը ՀՀ-ում լինելով բազմաոլորտային և բազմամասնագիտական գործընթաց՝ հնարավորինս պետք է ընդգրկի տարբեր ոլորտներ և բնագավառներ, մասնավորապես՝ աշխատանքային շահագործման դեպքերով:

Այս և թեմային առնչվող այլ ձեռնարկները կարող եք գտնել կայքի Թրաֆիքինգի մասին -> Ձեռնարկ-ուղեցույցներ բաժնում

Share

About the author

AAVR administrator