Թրաֆիքինգի դեմ պայքարում ներգրավվում են նաև առողջապահական կառույցները

ByAAVR

Թրաֆիքինգի դեմ պայքարում ներգրավվում են նաև առողջապահական կառույցները

ԱՄՆ պետդեպարտամենտի ֆինանսավորմամբ Վորլդ Վիժն Հայաստանի կողմից իրականացվող «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի շրջանակներում ծրագրային թիմը 29.04.2022թ․ հյուրընկալվել է ՀՀ առողջապահության նախարարության ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտում, որտեղ հանդիպում-քննարկում է ծավալել Առողջապահության ազգային ինստիտուտի դեկան տիկին Գոհար Երիմյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են առողջապահական ոլորտի գործառույթն ու դերը թրաֆիքինգի կանխարգելման, զոհերին աջակցելու և ուղղորդելու հարցում։ Կողմերը մասնավորապես ընդգծել են բուժաշխատողների կողմից աշխատանքային և սեռական թրաֆիքինգի ենթադրյալ դեպքերը հայտնաբերելու և իրավասու մարմիններ ուղղորդելու կապակցությամբ ուղեցուցային բնույթի փաստաթղթեր մշակելու (լրամշակելու) և ներդնելու, դրանց և այլ ուսումնաօժանդակ նյութերի հենքի վրա համապատասխան մոդուլներ ձևավորելու և ուսումնական գործընթացներում ներառելու անհրաժեշտությունը, ինչպես նաև՝ հետագայում դրանց հիման վրա վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու հնարավորությունը։

Փոխգործակցության հետագա ընթացքի վերաբերյալ կիրազեկվի հաջորդիվ։

Share

About the author

AAVR administrator