Թրաֆիքինգի դեմ պայքարի մեխանիզմները պետք է անդադար կատարելագործվեն

ByAAVR

Թրաֆիքինգի դեմ պայքարի մեխանիզմները պետք է անդադար կատարելագործվեն

ԱՄՆ պետքարտուղարության ֆինանսավորմամբ Վորլդ Վիժն Հայաստանի կողմից իրականացվող «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի թիմը հանդիպել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանի հետ։ Հանդիպման նպատակն էր ծրագրի շրջանակում զարգացնել և ընդլայնել պետական մարմինների հետ համագործակցության ծավալները։

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծեցին, որ Վորլդ Վիժնի կողմից իրականացվող ծրագիրը կարող է զգալի ներդրում ունենալ Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի գործընթացում, քանի որ ծրագրով նախատեսված մի շարք գործողություններ համապատասխանում են ԵԽ Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի փորձագիտական խմբի կողմից 31․05․2022թ-ին հրապարակված զեկույցում ՀՀ իշխանություններին ուղղված առաջարկներին։ Զեկույցում մասնավորապես առաջարկվում է լրացուցիչ գործողություններ նախաձեռնել թրաֆիքինգի ենթադրյալ զոհերի նույնացման գործընթացի բարելավման ուղղությամբ։

Հանդիպմանը քննարկվել են միգրացիոն ամբողջ շղթայում ընդգրկված իրավասու ծառայողների կողմից թրաֆիքինգի ենթադրյալ զոհերի նույնացման իրավական գործիքների և ընթացակարգերի ներդրման, այդ կապակցությամբ վերջիններիս համակարգված ուսուցման, վերապատրաստման և մասնագիտական ուղղորդման հիմնահարցեր։

Share

About the author

AAVR administrator