«Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագիրն ընդլայնում է իրավապահ մարմինների հետ համագործակցությունը

ByAAVR

«Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագիրն ընդլայնում է իրավապահ մարմինների հետ համագործակցությունը

Վորլդ Վիժն Հայաստանի կողմից իրականացվող «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի շրջանակում, ծրագրի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը հանդիպել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ Հովհաննես Համբարյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց հետ աշխատանքում տրավմաների տեղեկացվածության և զոհակենտրոն մոտեցումների ապահովմանն ուղղված ուղեցույցների մշակման և ներդրման անհրաժեշտությունն ու կարևորությունը, որոնք կբովանդակեն նաև տուժած անձանց հետ՝ տարիքի, մտավոր զարգացվածության աստիճանի ու սեռի առանձնահատկություններով պայմանավորված դատավարական գործողությունների ընթացքը կանոնակարգող հատուկ մոտեցումներ։

Ծրագրի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանն իր խոսքում ընդգծել է, որ ՀՀ քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մասնագիտացված ծառայողները մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման վերաբերյալ քրեական վարույթների ընթացքում զոհակենտրոն մոտեցումների և զոհակենտրոն քննության ապահովման առանցքային դերակատարներից են։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև քրեական վարույթի ընթացքում զոհակենտրոն մոտեցումների և զոհակենտրոն քննության գերակշռմանն առնչվող այլ հարցերի լայն շրջանակ։ Կողմերի միջև ձեռք է բերվել համագործակցության համաձայնություն։

«Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագիրն իրականացվում է ԱՄՆ պետքարտուղարության ֆինանսավորմամբ։

Share

About the author

AAVR administrator