«Բացահայտվել է թմրամիջոցի հայտնաբերման 11, մարմնական վնասվածք պատճառելու և զենք-զինամթերքի առգրավման 5-ական, անձնական ունեցվածքի գողության 9, ընտանեկան բռնության 6, կաշառակերության ու ֆիզիկական ներգործության 2-ական դեպք»,– ասված է հաղորդագրությունում։
Sputnik. ՀՀ ոստիկանությունը նոյեմբերի 1-2-ն ընկած ժամանակահատվածում բացահայտել է հանցագործության 66 դեպք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ոստիկանության ծառայողները նաև բացահայտել են սպանության, սպանության փորձի, բնակարանային գողության, խարդախության, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, խուլիգանության, ապօրինի ծառահատման և մարդու թրաֆիքինգի կամ շահագործման 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 1 մարդ մահացել է, 13-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
About the author