Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխություն

ByAAVR

Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխություն

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման» ամենամյա մրցանակաբաշխություն (այսուհետ՝ Մրցանակաբաշխություն):

Մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բազմակողմանի, օբյեկտիվ և արդյունավետ լուսաբանումը՝ դրանով իսկ նպաստելով մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելմանն ուղղված ազգաբնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:
Մրցանակաբաշխությունն անցկացվում է հետևյալ անվանակարգերով՝
1) Հեռուստա/ռադիո արտադրանք,
2) Տպագիր և էլեկտրոնային նյութեր:

Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել մեդիա ոլորտի ինչպես անհատ ներկայացուցիչներ, այնպես էլ կազմակերպություններ։

Մրցանակաբաշխության մասնակիցները կարող են առաջադրվել ինքնաառաջադրմամբ:

Նյութերը պարտադիր պետք է պարունակեն՝
1) մարդկանց թրաֆիքինգի և շահագործման բաղադրիչ, հանրային իրազեկման բարձրացման և կարծիքի ձևավորման գործոն (հանդուրժողականության կարևորում, կարծրատիպերի և պիտակավորման մերժում և այլն), կանխարգելիչ համատեքստ,
2) լրագրողական վարքականոնի պահպանումը, նյութում առկա տեղեկատվության հավաստիությունը,
3) հրապարակված նյութերի տեղն ու ժամանակահատվածը:

Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման բաղադրիչ, ինչպես նաև հանրային իրազեկման բարձրացման և կարծիքի ձևավորման գործոն չպարունակող հայտերը չեն քննարկվում և Մրցանակաբաշխությանը չեն մասնակցում:

Մրցանակաբաշխությանը ներկայացված և Գնահատող հանձնաժողովի կողմից ընտրված հայտերը, կզետեղվեն մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կանխարգելումը լուսաբանող կայքէջում:

Հայտերն ընդունվում են 2022 թվականի նոյեմբերի 9-ից մինչև նոյեմբերի 18-ը ներառյալ:

Հայտերն անհրաժեշտ է ուղարկել youth@escs.am էլեկտրոնային հասցեին՝ «Թեմա» բաժնում նշելով մրցույթի անվանակարգը:

Մրցանակաբաշխության արդյունքում սահմանվում են մրցանակային տեղեր I,II,III յուրաքանչյուր անվանակարգի համար:

Մրցանակաբաշխության արդյունքում հաղթող հայտերը պարգևատրվում են դրամական խրախուսմամբ՝

  1. I տեղի համար՝ 300.0 (երեք հարյուր հազար) հազար ՀՀ դրամի չափով (ներառյալ հարկերն ու տուրքերը),
  2. II տեղի համար՝ 250.0 (երկու հարյուր հիսուն հազար) հազար ՀՀ դրամի չափով (ներառյալ հարկերն ու տուրքերը),
  3. III տեղի համար՝ 200.0 (երկու հարյուր հազար) հազար ՀՀ դրամի չափով (ներառյալ հարկերն ու տուրքերը):

Հղումը՝ https://escs.am/am/news/14414

Share

About the author

AAVR administrator