Մրցույթի հրավեր։ Հաղորդակցման մասնագետի ներգրավվում

ByAAVR

Մրցույթի հրավեր։ Հաղորդակցման մասնագետի ներգրավվում

Ծրագիր` «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի»
Հրապարակման ամսաթիվ՝ 15-ը նոյեմբերի 2022թ.
Մրցույթի անվանումը՝ Հաղորդակցման մասնագետի ներգրավվում

Ներածություն
«Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագիրը, որն իրականացվում է ԱՄՆ պետքարտուղարության ֆինանսավորմամբ, մեկնարկել է 2021 թվականի հուլիսի 1-ին և իրականացվելու է մինչև 2024 ապրիլի 30-ը։ Ծրագրի նպատակն է ավելի արդյունավետ դարձնել մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացումն ու աջակցությունը, աջակցել ոլորտը կարգավորող օրենսդրության ներդաշնակեցմանն ու կատարելագործմանը, նոր ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրմանն ու հզորացմանը, ինչպես նաեւ զարգացնել եւ կատարելագործել բնակչության, այդ թվում՝ առավել խոցելի խմբերի հետ առաջնային շփում ունեցող եւ անմիջական կապի մեջ գտնվող պետական իրավասու մարմինների ծառայողների մասնագիտական կարողությունները։ Ծրագրի հիմնական շահառուներն են ՀՀ ոստիկանության ծառայողներ, քննիչներ, դատախազներ, դատավորներ, փաստաբաններ, ԱԱՏՄ տեսուչներ, սոցիալական աշխատողներ, առողջապահական եւ միգրացիոն ոլորտի ծառայողներ, բնակչության հետ առաջնային շփում ունեցող եւ անմիջական կապի մեջ գտնվող պետական եւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների այլ ծառայողներ և իհարկե թրաֆիքինգի պոտենցիալ զոհեր, նրանց հարազատներ և մարդիկ, ովքեր կարող են անգիտությամբ ներգրավվել թրաֆիքինգի իրագործման շղթայում: Ինչ վերաբերվում է ծրագրի ակնկալվող արդյունքներին, բացի մարդկանց թրաֆիքինգի ենթադրյալ դեպքերի հայտնաբերման, մարդկանց թրաֆիքինգի ենթարկված անձանց նույնացման եւ ուղղորդման գործընթացների բարելավմանն ու իրավական դաշտի կատարելագործմանն ուղղված միջոցառումներից, ծրագրով նախատեսվում է իրականացնել հանրության շրջանում թրաֆիքինգի խնդրի և դրան առնչվող անհրաժեշտ տեղեկատվության վերաբերյալ իրազեկվածության բարձրացում։ Վերջինս իրականացվելու է նպատակային իրազեկման արշավներով, որոնք ներկայացնելու են տեղեկատվություն ինչպես թրաֆիքինգի զոհի նույնացման և ինքնանույնացման քայլերի, այնպես էլ զոհերին հասանելի ծառայությունների, ոլորտում ներգրավված կառույցների ներգրավվածության մասին։

«Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի շրջանակներում իրազեկման բարձրացմանն ուղղված միջոցառումներն իրականացվում են «Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի կողմից, որն էլ հանդես է գալիս որպես սույն մրցույթի Պատվիրատու։

Ծառայության նկարագրությունը
Մրցույթի արդյունքում ընտրված Մասնագետը պետք է իրականացնի մասնագիտացված ընկերության կողմից մշակված 3 իրազեկման արշավների կոմունիկացիոն պլանների փաստացի իրագործումը։

3 կոմունիկացիոն արշավներն են՝

  1. Թրաֆիքինգի զոհերի իրավունքները և նրանց հասանելի ծառայությունները։
  2. Պարզ հնարքներ և հարցեր, որոնք կօգնեն զոհերի նույնացմանն ու ինքնանույնացմանը։
  3. Թրաֆիքինգի դեմ պայքարում ներգրավված կողմերի պատասխանատվություններն ու տրամադրվող ծառայությունները։
    Պատվիրատուի կողմից իրականացվել են առցանց և արտաքին գովազդի միջոցով թրաֆիքինգի վերաբերյալ հասանելի տեղեկատվության ուսումնասիրություն, ինչպես նաև բացահայտվել են յուրաքանչյուր կոմունիկացիոն արշավի համար թիրախային խմբերը և տրվել վերջիններիս մանրամասն նկարագրություն, որը կտրամադրվի Մասնագետին և որը հանդիսանում է որպես կոմունիկացիոն արշավների հիմք։ Միևնույն ժամանակ կտրամադրվեն մշակված կոմունիկացիոն պլանները՝ բոլոր մանրամասներով։ Ծառայությունների մատուցման ընթացքում, Պատվիրատուի և Մասնագետի կողմից համաձայնեցված կերպով կարող են իրականացվել կոմունիկացիոն պլանի փոփոխություններ։ Ծառայությունների մատուցման շրջանակներում ստեղծվող նյութերը անհրաժեշտության դեպքում և Պատվիրատուի պահանջով կարող են ենթարկվել բովանդակային և իրավական համապատասխանության ստուգման։

Ակնկալվող արդյունքները
Որպես սույն մրցույթի շրջանակներում մատուցված ծառայությունների արդյունք հանդես են գալու վերը նշված 3 իրազեկման արշավների կոմունիկացիոն պլանների իրագործման ամսական հաշվետվությունները, որոնց ձևաչափը կհամաձայնեցվի Պատվիրատուի հետ։
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրով սահմանված թիրախային ցուցանիշները, որպես սույն ծառայությունների շրջանակներում նվազագույն թիրախային ցուցանիշներ սահմանվում են՝
● հեռուստատեսային հեռարձակմամբ նյութեր՝ 5 հատ,
● թղթային կամ առցանց մամուլում տպագրված հոդվածներ կամ այլ նյութեր՝ 10 հատ,
● արտաքին գովազդ և պաստառներ՝ 10 հատ,
● սոցիալական մեդիայում հրապարակված նյութեր՝ 36 հատ,
● տպագրի նյութեր (բրոշուր, թռուցիկ կամ այլ)՝ 200 հատ։

Հասանելի ռեսուրսներ եւ տեղեկատվություն
Մասնագետին հասանելի կլինեն «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի շրջանակներում մշակված տեղեկատվական բոլոր նյութերը, այդ թվում իրազեկման արշավների թիրախային խմբերի նկարագրությունը, կոմունիկացիոն պլանները, ուղերձները, նախընտրելի հարթակները և պահանջվող արդյունքային ցուցանիշների ցանկը և այլն։

Ժամկետներ
Ծառայությունների մատուցման ժամկետ է սահմանվում 2022թ.-ի նոյեմբերի 21-ից մինչև 2024թ.-ի ապրիլի 30-ը ներառյալ։

Ծառայությունների մատուցման սկիզբ
Մրցույթի արդյունքների ամփոփման և փաստաթղթավորման ավարտի հաջորդող օրը:

Մասնագետին ներկայացվող պահանջներ
Նախկինում նմանատիպ ծառայությունների մատուցման փորձ, ընդ որում սոցիալական թեմաներով կոմունիկացիոն պլանների իրականացման փորձը կդիտվի որպես առավելություն։

Մրցույթին դիմելու կարգը
Դիմումներն անհրաժեշտ է էլեկտրոնային տարբերակով ուղարկել audio.visual@yahoo.com էլ․ փոստի հասցեին մինչև՝ 2022թ․-ի նոյեմբերի 17-ի ժամը 18:00-ն։

Դիմումի փաթեթը պետք է առնվազն ներառի:

  1. Մասնագետի նախկին փորձը հիմնավորող տեղեկատվություն (ինքնակենսագրական CV)։
  2. Գնային առաջարկ առանց հարկերի:

Լրացուցիչ տեղեկատվության համար
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք դիմել «Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ հետևյալ էլ․փոստի միջոցով՝ audio.visual@yahoo.com։

Share

About the author

AAVR administrator