ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ։ Հանրային իրազեկման նյութերի իրավաբան-փորձագետի

ByAAVR

ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ։ Հանրային իրազեկման նյութերի իրավաբան-փորձագետի

Ծրագիր` «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի»
Մրցույթի կազմակերպիչ` «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ
Հրապարակման ամսաթիվ` 07-ը մարտի 2023թ.

2021 թվականի հուլիսին մեկնարկել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության կողմից ֆինանսավորվող և «Վորլդ Վիժն Ինթերնեյշընլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի,  «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի և «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող  «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագիրը, որի թիրախային նպատակներից է հանրային իրազեկման բարձրացումը և զոհերին տրամադրվող աջակցության ժամանակ զոհակենտրոն մոտեցումների խթանումը/զարգացումը։  

Ծառայության նկարագրությունը`

Մրցույթի արդյունքում ընտրված իրավաբան-փորձագետը պետք է իրավական ձևակերպումների և մոտեցումների տեսանկյունից գնահատի և խմբագրի ծրագրի շրջանակներում ստեղծված և իրեն փոխանցված հանրային իրազեկման համար նախատեսված նյութերը։ ։

Մրցույթի արդյունքում ընտրված իրավաբան-փորձագետի հետ կկնքվի քաղաքացիաիրավական պայմանագիր` մեդիա նյութերի տեքստերի իրավական խմբագրման համար։

Պայմանագրի ժամկետը`

2023թ.-ի մարտի 20-ից մինչ 2024թ.-ի ապրիլի 20-ը։

Ներկայացվող պահանջները`

  • Մարդկանց թրաֆիքինգի հետ կապված ՀՀ և միջազգային օրենսդրական կարգավորումների գերազանց իմացություն։
  • Մարդկանց թրաֆիքինգի զոհերի իրավունքների, հասանելի օժանդակության գերազանց իմացություն։
  • Իրեն հասանելի, բայց հրապարակման ոչ ենթակա տեղեկության գաղտնիության ապահովում։
  • Մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ հանրային իրազեկման նյութերի խմբագրման փորձառություն։
  • Նշված ժամանակահատվածում 20 փորձագետ/օր զբաղվածություն։

Դիմումը պետք է ներառի`

  • Ինքնակենսագրական,
  • Նախկինում իրավաբան-փորձագետի կողմից իրականացված նմանատիպ աշխատանքների օրինակներ (ինտերնետ հղումների միջոցով),
  • Գնառաջարկ ստորագրված (1 օրվա ակնկալովող գումարը` հարկերը ներառյալ):

Մրցույթին դիմելու կարգը`

Առաջարկն անհրաժեշտ է մինչ 2023թ-ի մարտի 16-ը՝ ժամը 18:00-ն, ուղարկել audio.visual@yahoo.com էլ․ հասցեին: Subject դաշտում նշել` Հանրային իրազեկման նյութերի իրավաբան-փորձագետի հայտ

Share

About the author

AAVR administrator