Կապույտ սիրտ արշավ 2023։ Հանրային հեռուստաընկերության Առավոտ լուսո հաղորդաշարի անդրադարձը

ByAAVR

Կապույտ սիրտ արշավ 2023։ Հանրային հեռուստաընկերության Առավոտ լուսո հաղորդաշարի անդրադարձը

Հուլիսի 30-ը մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրն է, որի շրջանակներում միջազգային հանրությունը նշում է #BlueHeartCampaign-ը՝ «Կապույտ սիրտ արշավ»-ը: Այն թրաֆիքինգի դեմ պայքարի միջազգային ծրագիր է, որը մեկնարկել է ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի կողմից #UNODC 2009 թվականից։ Արշավի խորհրդանիշը կապույտ սիրտն է։

«Կապույտ սիրտ» արշավը խրախուսում է կառավարությունների, քաղաքացիական հասարակության, կորպորատիվ հատվածի և անհատների ներգրավվածությունը՝ ոգեշնչելու գործողությունները և օգնելու կանխել մարդկանց թրաֆիքինգը:

Այս տարի «Կապույտ սիրտ արշավ»-ը մեր երկրում մեկնարկեց Հայաստանի հանրային հեռուստատեսության «Առավոտ լուսո» հաղորդաշարի անդրադարձով Հայաստանում թրաֆիքինգի իրավիճակի, զոհերի նույնականացման և վերջիններիս հասանելի ծառայությունների վերաբերյալ հաղորդմամբ։

Share

About the author

AAVR administrator