ՀՀ Ոստիկանության թեմատիկ անդրադարձը թրաֆիքինգի խնդրին և իրավիճակին Հայաստանում։
————————————————————————————————————
Եթե նկատում եք համընկնումներ ներկայացված իրավիճակների և ձեզ շրջապատող անձանց վիճակի հետ, ապա կարելի է ենթադրել, որ առկա է մարդկանց թրաֆիքինգ կամ շահագործում։
Դրանում հավաստիանալու համար պետք է դիմել Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողով կամ ՀՀ ոստիկանություն:
Եթե Հանձնաժողովի կողմից անձին տրվում է մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի կարգավիճակ, ապա նրան աջակցություն տրամադրելու հարցերով սկսում է զբաղվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կամ նրա կողմից պատվիրակված օգնություն տրամադրող ՀԿ-ն, իսկ պաշտպանության հարցերով՝ ՀՀ ոստիկանությունը։
Թեժ գծերի հեռախոսահամարներ՝
ՀՀ-ում անվճար զանգերի համար`
114 – ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
1-02 կամ 0-800-50-550 – ՀՀ ոստիկանություն
0-800-50-558 – Աջակցություն տրամադրող ՀԿ
Արտերկրից վճարովի զանգերի համար`
+374 (11) 563 963 – ՀՀ ոստիկանություն
Ուշադրություն՝
Մարդկանց թրաֆիքինգը կամ շահագործումը քրեորեն պատժելի արարք է, եթե նույնիսկ այն իրականացվել է ոչ կանխամտածված:
About the author