Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխություն

ByAAVR

Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխություն

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման» ամենամյա մրցանակաբաշխություն:

Մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բազմակողմանի, օբյեկտիվ և արդյունավետ լուսաբանումը՝ նպաստելով մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելմանն ուղղված ազգաբնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:

Մրցանակաբաշխությունն անցկացվում է հետևյալ անվանակարգերում՝

  1. Հեռուստա/ռադիո արտադրանք,
  2. Տպագիր և էլեկտրոնային նյութեր:

Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել մեդիա ոլորտի ինչպես անհատ ներկայացուցիչներ, այնպես էլ կազմակերպություններ։

Մրցանակաբաշխության մասնակիցները կարող են առաջադրվել ինքնառաջադրմամբ:

Մրցանակաբաշխությանը մասնակցող հայտերը պետք է լինեն 2023 թվականին հրապարակված նյութեր և պարտադիր պարունակեն հետևյալը՝

  1. մարդկանց թրաֆիքինգի և շահագործման բաղադրիչ, հանրային իրազեկման բարձրացման և կարծիքի ձևավորման գործոն (հանդուրժողականության կարևորում, կարծրատիպերի և պիտակավորման մերժում և այլն), կանխարգելիչ համատեքստ,
  2. լրագրողական վարքականոնի պահպանում, նյութում առկա տեղեկատվության հավաստիություն,
  3. հրապարակված նյութերի տեղն ու ժամանակահատվածը:

Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման բաղադրիչ, ինչպես նաև հանրային իրազեկման բարձրացման և կարծիքի ձևավորման գործոն չպարունակող հայտերը չեն քննարկվում և մրցանակաբաշխությանը չեն մասնակցում:

Մրցանակաբաշխությանը ներկայացված և գնահատող հանձնաժողովի կողմից ընտրված հայտերը, կզետեղվեն մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կանխարգելումը լուսաբանող կայքէջում:

Հայտերն ընդունվում են 2023 թվականի հոկտեմբեր 17-ից մինչև նոյեմբերի 13-ը ներառյալ:

Հայտերն անհրաժեշտ է ուղարկել anush.mkhitaryan@escs.am էլեկտրոնային հասցեին՝ «Թեմա» բաժնում նշելով մրցույթի անվանակարգը:

Մրցանակաբաշխության արդյունքում սահմանվում են մրցանակային տեղեր՝ 1-ին, 2-րդ, 3-րդ՝ յուրաքանչյուր անվանակարգի համար:

Մրցանակաբաշխության արդյունքում հաղթող հայտերը պարգևատրվում են դրամական խրախուսմամբ՝

  1. 1-ին տեղի համար՝ 300.0 (երեք հարյուր հազար) հազար ՀՀ դրամի չափով (ներառյալ հարկերն ու տուրքերը),
  2. 2-րդ տեղի համար՝ 250.0 (երկու հարյուր հիսուն հազար) հազար ՀՀ դրամի չափով (ներառյալ հարկերն ու տուրքերը),
  3. 3-րդ տեղի համար՝ 200.0 (երկու հարյուր հազար) հազար ՀՀ դրամի չափով (ներառյալ հարկերն ու տուրքերը):

Մրցանակաբաշխության արդյունքները կամփոփվեն 2023 թվականի դեմկտեմբեր ամսին:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010-599-642 հեռախոսահամարին:

Հղում՝ https://escs.am/am/news/18645

Share

About the author

AAVR administrator