Հայտարարություն՝ «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրիշրջանակներում ազգային փորձագետների կարճաժամկետ ծառայությունների ձեռքբերման համար մրցույթին մասնակցելու մասին
2021 թվականի հուլիսին մեկնարկել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության կողմից ֆինանսավորվող և «Վորլդ Վիժն Ինթերնեյշընլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից՝ «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» և «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ Հայաստանի Հանրապետությունում (այսուհետ՝ ՀՀ) իրականացվող «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր), որի թիրախային նպատակներից է ապահովել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի աջակցության ծառայությունների պատշաճ իրականացումը, բարձրացնել տրամադրվող աջակցության ծառայությունների որակն ու արդյունավետությունը, ինչպես նաև նպաստել դրանց թափանցիկ կարգով պատվիրակմանը հասարակական կազմակերպություններին։
ՀՀ կառավարության (այսուհետ՝ Կառավարություն) 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի Հավելված 1-ի 15.2 կետով ամրագրված է, որ մինչև 2024 թվականի վերջ պետք է ընդլայնվեն մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց սոցիալ-վերականգնողական ծառայությունները։
Այս նպատակով և առաջնորդվելով Ծրագրային պահանջներով՝ Ծրագրի շրջանակներում դեռևս 2022 թվականի ընթացքում իրականացվել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց սոցիալ-վերականգնողական ծառայությունների գնահատմանը միտված վերլուծական աշխատանք (այսուհետ՝ Վերլուծություն), որի հիման վրա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ ԱՍՀՆ) միջոցով Կառավարությանն առաջարկվել է 4 նոր ուղղություններով ծառայությունների ընդլայնում (կից ներկայացվում է Վերլուծությունը, այդ թվում՝ ծախսարդյունավետությանն ուղղված ֆինանսական Հետազոտությամբ)։
Բացի այդ, Ծրագրի շրջանակներում մշակվել և Կառավարության՝ 06.10.2022թ-ի թիվ 1538-Ն որոշմամբ ուժի մեջ են մտել «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին կացարանի տրամադրման, բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնության և խնամքի տրամադրման, այդ թվում՝ համապատասխան հաստատություններում» որակի նվազագույն չափորոշիչները (այսուհետ՝ Որակի նվազագույն չափորոշիչներ)։ Որակի նվազագույն չափորոշիչները միտված են բարձացնելու մատուցվող ծառայությունների որակը և դրանց արդյունավետությունը՝ նպաստելով մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի ինտեգրման և վերականգնման գործընթացի բարելավմանը։
Հարկ է նշել նաև, որ ներկայումս Ծրագրի շրջանակներում իրականացվում են Կառավարության՝ 30.07.2015թ-ի թիվ 851-Ն «Գործընկեր հասարակական կազմակերպությունների ընտրության կարգը, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրության կարգը սահմանելու մասին» որոշման լրամշակմանն ուղղված փորձագիտական աշխատանքներ։
Միևնույն ժամանակ, ԱՍՀՆ-ի կողմից ամեն տարի www.armeps.am էլեկտրոնային համակարգի հարթակում տեղադրվում է «Թրաֆիքինգի և շահագործման, սեռական բռնության ենթարկված անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ» ծրագրի իրականացման նպատակով հայտարարված դրամաշնորհի հատկացման մրցույթի հրավերը։ 2023 թվականին վերոգրյալ ծառայության մատուցման համար՝ 2022 թվականին հրապարակված հայտարարության տեքստը հաստատված է եղել ԱՍՀՆ նախարարի՝ 12․10․2022 թվականի հոկտեմբերի թիվ 134-Ա/1 հրամանով ստեղծված Գնահատող հանձնաժողովի որոշմամբ և ներառել է մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմանները, մրցույթին մասնակցելու իրավունք ունեցող կազմակերպություններին ներկայացվող պայմանները, ինչպես նաև այն Տեխնիկական առաջադրանքը, որտեղ մանրամասն ներկայացվում են այն հիմնական գործունեության ուղղությունները, որի շրջանակում իր աշխատանքները ծավալելու է մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված հասարակական կազմակերպությունը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՍՀՆ-ն նախատեսում է նաև զարգացնել/խորացնել մարզային/համայնքային մակարդակով հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման, սեռական բռնության ենթարկված անձանց սոցիալ-հոգեբանական և վերականգնողական ծառայությունների մատուցման շրջանակում, ինչպես նաև ընդլայնել գործող աջակցության տեսակները, միևնույն ժամանակ «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին կացարանի տրամադրման, բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնության և խնամքի տրամադրման, այդ թվում՝ համապատասխան հաստատություններում» որակի նվազագույն չափորոշիչներին համապատասխան ներդաշնակեցումն ապահովելու կարիքը՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել դրամաշնորհի հատկացման մրցույթի հրավերը՝ առավել ուշադրություն դարձնելով գործող և նոր ծառայությունների մատուցման տեխնիկական նկարագրի բարելավմանն ու ընդլայնմանը, որը կնպաստի մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման զոհերի աջակցության ծառայությունների կանոնակարգված, պատշաճ ու թափանցիկ կարգով գործընկեր հասարակական կազմակերպություններին պատվիրակման գործընթացի ապահովմանը։
Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման զոհերի աջակցության ծառայությունների պատշաճ ու թափանցիկ կարգով հասարակական կազմակերպություններին պատվիրակման ապահովման նպատակով անհրաժեշտ է․
հիմնվելով «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքի և օրենքից բխող այլ ենթաօրեսդրական ակտերով սահմանված սոցիալական աջակցությանը վերաբերելի դրույթների (մասնավորապես` Որակի նվազագույն չափորոշիչների), Ծրագրի շրջանակներում իրականացված Վերլուծության վրա, ԱՍՀՆ մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի իրավասուների հետ սերտ փոխգործակցությամբ, կատարել «Թրաֆիքինգի և շահագործման, սեռական բռնության ենթարկված անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ» ծրագրի իրականացման նպատակով հայտարարված դրամաշնորհի հատկացման մրցույթի տեխնիկական նկարագրի լավարկման աշխատանքներ, որի արդյունքում լրամշակված տեխնիկական նկարագիրը կդառնա ԱՍՀՆ նախարարի հրամանով հաստատված մրցույթային հայտարարության Հավելված։
Ծրագրային թիմ, ԱՍՀՆ մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի իրավասուներ, Պատվիրատուի կողմից որոշված այլ շահագրգիռներ։
Կրթություն – սոցիալական աշխատանք մասնագիտությամբ բարձրագույն կրթություն և/կամ բարձրագույն կրթություն հարակից այլ վերաբերելի սոցիալական գիտությունների ոլորտում։
Աշխատանքային փորձ –
1) սոցիալական ոլորտում աշխատանքային փորձառություն (մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ոլորտում առկա փորձառությունը կդիտվի որպես առավելություն),
2) փորձառություն ԱՍՀՆ կողմից դրամաշնորհային ծրագրերի (պետական գնումների շրջանակում) կազմակերպման կամ իրականացման ոլորտներում,
3) չորս տարվա մասնագիտական ստաժ։*
*Մասնագիտական ստաժում կդիտարկվի միայն վերջին հինգ տարիների ընթացքում դիմումատուի աշխատած ժամանակաշրջանը:
Լեզուների իմացություն– հայերենի, ռուսերենի և անգլերենի մասնագիտական իմացություն։
Պահանջվող փաստաթղթերը պետք է ուղարկել sacc.arm@gmail.com էլեկտրոնային հասցեին մինչև 2023 թվականի հոկտեմբերի 21-ը։
Ներկայացվող պահանջներին առերևույթ համապատասխանող և այդ փուլում ընտրված թեկնածուները ըստ անհրաժեշտության կհրավիրվեն հարցազրույցի, որի ժամանակի և վայրի մասին լրացուցիչ կծանուցվի:
Հարցազրույցին անհրաժեշտ է ներկայանալ անձը հավաստող փաստաթղթով և ներկայացված փաստաթղթերի բնօրինակներով:
About the author