Լրագրողների և մեդիա մասնագետների համար անցկացվեց «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» թեմայով դասընթաց

ByAAVR

Լրագրողների և մեդիա մասնագետների համար անցկացվեց «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» թեմայով դասընթաց

2024թ.-ի մայիսի 16-17-ը Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում անցկացրեց դասընթաց լրագրողների և մեդիա մասնագետների համար:

Մինչ դասընթացի բուն մեկնարկը, նման հանդիպման անհրաժեշտության և թեմատիկ առանձնահատկության մասին խոսեցին Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն և ծրագրի ավագ ղեկավար Լիանա Ամիրբեկյանը:

Երկօրյա դասընթացը վարեցին ոլորտային երկարամյա փորձառություն ունեցող միջազգային և տեղական փորձագետները, իսկ մասնակիցներն էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի» բաժնի, ՀՀ մեդիա հարթակների և մեդիա ՀԿ-ների ներկայացուցիչները:
Վերապատրաստումը և խմբային աշխատանքները իրականացվեցին գենդերային հավասարություն, կարծրատիպերի դեմ պայքարի, գենդերազգայուն լուսաբանման, լրագրություն էթիկայի և ստանդարտների, միգրացիոն, տեղահանման հոսքերով և հակամարտություններով պայմանավորված գենդերազգայուն լուսաբանման, գենդերային հիմքով ապատեղեկատվության թեմաների շուրջ:

«Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ -ի ներկայացուցիչը, մասնակցելով դասընթացի խմբային աշխատանքներին և քննարկումներին, խոսել է թրաֆիքինգի տեսանկյունից նաև խոցելի խմբեր դիտարկվող միգրանտ և տեղահանված անձանց շրջանում լուսաբանման խնդիրների, ՀԿ-ի կիրառած կանխարգելման գործիքակազմի, խոցելի խմբերի հետ մեդիա ներկայացուցիչների աշխատանքի դժվարությունների մասին և տրամադրել թրաֆիքինգի կանխարգելման, իրազեկման և ուղղորդման նպատակով նյութեր:

Եվ ՛ դասընթացի կազմակերպիչները, և՛ մասնակիցները լիահույս էին, որ դասընթացի ժամանակ տրամադրված տեղեկությունները և աշխատանքային ուղեցույցները նպաստելու են անկողմնակալ, իրազեկող և կանխող լրագրողական արտադրանք ստեղծելուն:

Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցները ստացան մասնակցության հավաստագրեր:

Share

About the author

AAVR administrator