Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխության հանձնաժողովը ամփոփեց 2024թ-ի արդյունքները։ Տարեսկզբին երկու անվանակարգով՝ հեռուստատեսություն և ռադիո, տպագիր մամուլ, հայտարարված մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել՝ 16 լրագրող։
Հանձնաժողովը, որն ամեն տարի ձևավորվում է թրաֆիքինգի դեմ պայքարի պետական, հասարակական կազմակերպությունների և մեդիա համայնքի ներկայացուցիչներից, այս տարի մրցույթի հաղթողներ ճանաչեց՝
«Տպագիր և էլեկտրոնային նյութեր» անվանակարգում՝
Հեռուստա/ռադիո արտադրանք» անվանակարգում՝
Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը հանդես եկան ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Երիտասարդության հարցերի բաժնի ղեկավար՝ Զառա Ասլանյանը, ով մասնավորապես նշեց, որ այս տարվի ներկայացված նյութերը ոչ միայն ավելի շատ էին, այլև մասնագիտական առումով ավելի գնահատելի։
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի ղեկավար՝ Սոֆի Բոստանչյանը, ով իր հերթին հատկանշեց, որ նախարարության կողմից իրականացվող ծրագրերի մի մասն ուղղված է Հայաստանում մեդիա դաշտի ներկայացուցիչների մասնագիտական մակարդակի բարձրացմանը, հիշատակելով՝ Լրագրողների համար կազմակերպված դասընթացը՝ Ինչպես լուսաբանել թրաֆիքինգը թեմայով։ Ս.Բոստանչյանը կանգ առավ նաև այն հիմնական թերությունների վրա, որ դեռևս կան լրագրողական նյութերում։
Ելույթներ ունեցան նաև հանձնաժողովի անդամները, ովքեր մատնանշեցին ոչ միայն գրանցած հաջողությունները, այլև հավաքված լրագրողների ուշադրությունը հրավիրեցին թրաֆիքինգի լուսաբանման իրավական և լրագրողական էթիկայի կանոնների պահպանման անհրաժեշտությանը, քանի որ սխալների հետևանքով կարող են ճակատագրեր խեղվել։
Շնորհավորանքներից բացի հաղթած լրագրողները ստացան դրամական պարգևներ և խորհրդանշական կոմպոզիցիաներ։
Հաջորդիվ կայքում կներկայացվեն մրցանակաբաշխությանը ներկայացված բոլոր նյութերը՝ առանձին։
About the author