Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (IOM) հրավիրում է փորձագետի կողմից զեկույցի ներկայացմանը և միասին քննարկելու թրաֆիքինգի զոհերի նույնականացման վերաբերյալ մոտեցումները

ByAAVR

Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (IOM) հրավիրում է փորձագետի կողմից զեկույցի ներկայացմանը և միասին քննարկելու թրաֆիքինգի զոհերի նույնականացման վերաբերյալ մոտեցումները

Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) Հայաստանի առաքելությունն իրականացնում է «Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարը Հայաստանում. զոհերի նույնականացման, պաշտպանության և ուղղորդման համակարգերի բարելավում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է ՄՄԿ Զարգացման հիմնադրամի կողմից: Ծրագիրը նպատակ ունի նպաստել միգրանտ աշխատողների իրավունքների պաշտպանության բարելավմանը և համապատասխան պետական կառույցների կարողությունների ամրապնդմանը՝ Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի և կանխարգելման համար:

Ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքային միգրացիայի և թրաֆիքինգի գնահատման արդյունքում ՄՄԿ-ն ունեցել է կարևոր ձեռքբերում՝ մշակելով թրաֆիքինգի ցուցանիշներ, որոնք ներկայացված են հետազոտության արդյունքների հիման վրա կազմված զեկույցում։ Այս ցուցանիշները նախատեսվում է ներառել Workpermit.am համակարգում՝ նպատակ ունենալով նպաստել թրաֆիքինգի հնարավոր զոհերի նույնականացմանը։

Այս ծրագրի շրջանակներում մենք ուրախ ենք հրավիրել Ձեզ մեր փորձագետի կողմից զեկույցի ներկայացմանը և միասին քննարկելու թրաֆիքինգի զոհերի նույնականացման վերաբերյալ մոտեցումները: Միջոցառումը տեղի կունենա ՄԱԿ-ի գրասենյակում (Պետրոս Ադամյան 14 հասցեում) երկու օր՝ 2025 թվականի հունիսի 12-ին՝ ժամը 14:00-ից 16։00 (զեկույցի ներկայացում փորձագետի կողմից) և հունիսի 13-ին՝ ժամը 09։30-ից 15։00 (քննարկում-աշխատաժողով)։

Մենք հուսով ենք տեսնել Ձեր կառույցի ներկայացուցչին հանդիպման ժամանակ։

Խնդրում ենք հաստատել մասնակցությունը՝ ուղարկելով պատասխան նամակ jdecazenove@iom.int, asipko@iom.int և  angrigoryan@iom.int էլ․ հասցեներին։

Share

About the author

AAVR administrator