ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ամուսիններին թրաֆիքինգի ենթարկելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:
Առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կոտայքի մարզի անասնաֆերմաներից մեկի անասնապահն իր մոտ աշխատանքի անցած ամուսիններին չի վճարել կատարված աշխատանքի դիմաց, նրանց նկատմամբ գործադրել է բռնություն, ինչի հետևանքով սպառնալիքների պայմաններում ամուսիններից մեկը դիմել է փախուստի:
Շուրջ 4 ամիսվա ընթացքում ամուսիններից միայն մեկին վճարվել է հինգ հազար դրամ: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ անասնապահը բութ գործիքների ներգործությամբ բռնություն է գործադրել ամուսիններից մեկի նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Արդյունքում, վերջինս դիմել է փախուստի: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
About the author