«Դատական իշխանություն» ամսագրի վերջին համարում հրապարակվել է Սերգեյ Ղազինյանի հոդվածը՝ վերնագրված “Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց հայտնաբերումը և ուղղորդումը՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության երաշխիք” (էջ 151-162)
Հոդվածում ներկայացվում է Հայաստանի ազգային ուղեգրման մեխանիզմի իրավական և գործնական վերլուծությունը՝ ուշադրություն դարձնելով մարդու իրավունքների վրա հիմնված և զոհակենտրոն մոտեցումներին։
Չնայած վերջին տարիների առաջընթացին՝ համակարգում դեռևս առկա են բացեր, մասնավորապես՝ զոհերի վաղ հայտնաբերման, միջգերատեսչական համագործակցության և միասնական ընթացակարգերի բացակայության ոլորտներում։
Հեղինակը նշում է, որ ազգային ուղեգրման մեխանիզմի արդյունավետությունն ապահովելու համար անհրաժեշտ է շարունակական կարողությունների զարգացում, գործողությունների համահունչեցում և հաստատությունների համագործակցության ամրապնդում՝ ապահովելով զոհերի իրավունքների լիարժեք պաշտպանություն։
Հղումը՝ https://www.facebook.com/photo?fbid=25049504304682104&set=a.2905102066215645
About the author