Հրապարակվել է Երեխաների սեռական բռնության լուսաբանման թեմայով ուղեցույց լրագրողների համար

ByAAVR

Հրապարակվել է Երեխաների սեռական բռնության լուսաբանման թեմայով ուղեցույց լրագրողների համար

Մեդիա բովանդակություն (կոնտենտ) ստեղծող հարգելի գործընկերներ, մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով ձեզ ենք ներկայացնում երեխաների նկատմամբ սեռական բռնության և երեխաների սեռական շահագործման ճիշտ լուսաբանման ուղեցույց։ Այն կօգնի ձեզ հանրային մեդիա միջավայրում լինել առավել զգայուն, պահպանել լրագրողական էթիկայի և մասնագիտական պատասխանատվության ընդունված կանոնները:

Ուղեցույցը մշակվել է «Ստիչինգ Ստելլիտ Ինթերնեշնլ» կազմակերպության և տեղայնացվել «Հույս և օգնություն» ՀԿ-ի կողմից։

Ուղեցույցը նպատակ ունի մասնագիտական տեղեկատվության, ինչպես նաև մեդիա հարթակներում արդեն հրապարակված նյութերի վերլուծության միջոցով նպաստել հանրու­թյան իրազեկվածության և հանդուրժողականության բարձրացմանը, օգնել և աջակցել հայալեզու լրագրողներին՝ խուսափելու այն հնարավոր սխալներից, որոնք ցավոք տեղ են գտել նախկինում հրապարակված մեդիա նյութերում և որոնք կարող են վնասել երեխաներին և նրանց հարազատներին:

Այս և նմանատիպ այլ կարևոր նյութեին կարող եք ծանոթանալ կայքի Ձեռնարկ-ուղեցույցներ բաժնում։

Share

About the author

AAVR administrator